Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին
Իսրայելական բանակը հարձակվել է սիրիական Լաթաքիա քաղաքի ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։
«Լաթաքիայի մուտքի մոտ իսրայելական ագրեսիան հանգեցրել է հրդեհների, որոնք մարում են հրշեջ բրիգադները»,- հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Մի շարք հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Ալ Հադաթ»-ը, պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը հասցվել է զինամթերքի պահեստներին, ինչից էլ առաջացել է հրդեհը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 8-ին ավիահարված էին հասցրել Դամասկոսի կենտրոնական շրջանում գտնվող բազմահարկ շենքին։
Հոկտեմբերի սկզբին տեղեկություն էր հայտնվել առ այն, որ հրեական պետությունը կարող է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս