Լիբանանն Իսրայելի գործողությունների պատճառով հետաձգել է ուսումնական տարվա մեկնարկը
Լիբանանը կհետաձգի ուսումնական տարվա մեկնարկը, քանի որ Իսրայելը մեծացնում է երկրի տարածքում իր ավիահարվածները «Հեզբոլլահ» շարժման օբյեկտների դեմ, գրում է timesofisrael.com-ը:
Կրթության նախարար Աբբաս Հալաբին նշել է, որ ավելի քան մեկ միլիոն ուսանողների համար նոր ուսումնական տարվա մեկնարկի ամսաթիվը կլինի նոյեմբերի 4-ը՝ «անվտանգության ռիսկերի» պատճառով։
Հավելենք, որ վերջին 11 օրվա ընթացքում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել, իսկ վերջին վեց շաբաթվա ընթացքում ավելի քան 690 երեխա վիրավորվել է։ Այս մասին X-ի միկրոբլոգում ահազանգել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Նշենք, որ Իսրայելն ինտենսիվ ռմբակոծում է Լիբանանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութը՝ պնդելով, թե պայքարում է ընդդեմ «Հեզբոլլահ» շարժման և չի թիրախավում խաղաղ քաղաքացիներին:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս