81-ամյա բուծողը բանտ է նստել ոչխարների հսկա ցեղատեսակի կենսապատճենման և նրանց սերունդները թանկ գնով վաճառելու համար
ԱՄՆ Մոնտանա նահանգի կենդանիներ բուծող տղամարդը 6 ամսով բանտարկվել է ոչխարների հսկա ցեղատեսակի կենսապատճենման ( կլոնավորման) և նրանց սերունդներին որսի ավարի անվան տակ թանկ վաճառելու համար, հայտնում է BBC-ն։
81-ամյա Արթուր «Ջեք» Շուբարտը Ղրղզստանից աշխարհի ամենամեծ վայրի խոյից՝ Մարկո Պոլոյից ապօրինաբար մարմնի մասեր է ներմուծել և ուղարկել գենետիկական նյութը լաբորատորիա՝ կլոնավորված սաղմեր ստեղծելու համար, ասված է դատարանի փաստաթղթերում։
Կենսապատճենման արդյունքում ստացվել է մեկ արու, որին նա անվանել է «Մոնտանայի լեռան թագավոր» կամ MMK: Այնուհետև «Մոնտանայի լեռան թագավոր»-ն օգտագործվել է որսի արգելոցներին վաճառվող ոչխարների սերմնավորման համար, որոնք նաև հայտնի են որպես անազատություն մեջ պահվող որսի ագարակներ:
Արու Մարկո Պոլո վայրի խոյը երբեմն կշռում է ավելի քան 135 կգ, իսկ եղջյուրներն ավելի քան 1,5 մետրի են հասնում: Մոնտանայում դրանք արգելված են հայրենի ոչխարներին հիվանդություններից պաշտպանելու և նաև հիբրիդների ստեղծումը կանխելու նպատակով:
Դատախազները հայտարարել են, որ Շուբարտին է պատկանում Sun River Enterprises LLC-ը՝ ռանչոն, որը աճեցնում և վաճառում է «այլընտրանքային անասուններ» մասնավոր խաղային արգելոցներին, որտեղ այցելուները վարձավճարով գնդակահարում են կենդանիներին: Դատական փաստաթղթերում ասվում է, որ նա «Մոնտանայի լեռան թագավորի» սերմնահեղուկը, խաչասերված ոչխարների հետ միասին, Տեխասում վաճառել է երեք մարդու: Մինեսոտայի բնակիչն էլ սերմնավորման համար իր ոչխարներին բերել է Շուբարտի ռանչո։
MMK-ի սերունդն, ըստ երևույթին, 10 հազար դոլար եկամուտ է ապահովել:
Բանտարկությունից զատ, Շուբարտը միաժամանակ տուգանվել է 20 հազար դոլարով։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս