Դանիայում վիկինգների՝ թանկարժեք զարդերով թաղված կնոջ և այլ անձանց մեծ գերեզման են հայտնաբերել
Դանիայում էլեկտրական մալուխների անցկացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ մոտ 50 մարդու գրեթե ամբողջությամբ պահպանված կմախքներով վիկինգների արտասովոր գերեզման է հայտնաբերվել, գրում է Live Science-ը։
Ըստ Օդենսեի թանգարանի հնագետների՝ գտածոները հայտնաբերվել են Ֆունեն կղզու Սան գյուղի մոտակայքում՝ վերջին վեց ամսվա ընթացքում: Վիկինգների դարաշրջանից (մ.թ. 793-ից մինչև 1066 թվական) մարդկային մնացորդների հայտնաբերումը հազվադեպ է, մասամբ այն պատճառով, որ սկանդինավյան հողերը թթվային են և ոսկորները լավ չեն պահպանում: Այսպիսով, այս ժամանակաշրջանի 50 գերեզմանների հայտնաբերումը հիրավի բացառիկ իրադարձություն է։
Օսումայում թաղված մարդկանցից շատերը հարուստ էին, ինչի մասին վկայում են նրանց գերեզմանները: Օրինակ, գերեզմաններից մեկում մի կին թաղված է վիկինգներին բնորոշ՝ օրորոց հիշեցնող մահճակալի վրա:
«Կնոջը թաղել են այն սայլակառքի մեջ, որով նա , ըստ երևույթին, ճանապարհորդել է,-պատմում է գիտնական Բորե Լունդեն: -Նրան ապակե ուլունքներից մի գեղեցիկ վզնոց են նվիրել, ինչպես նաև՝ երկաթե բանալի, փորագրազարդ արծաթե բռնակով դանակ և, ամենաուշագրավը, ապակու փոքրիկ բեկոր, որն, ըստ ամենայնի, հուռութք է ծառայել»:
Գերեզմանում նաև նրբագեղ զարդարված փայտե սնդուկ է գտնվել։ Մեկ այլ գերեզմանում հայտնաբերվել է երեք թերթիկներով բրոնզե ճարմանդ, ինչպես նաև ննջեցյալի վզից կախված կարմիր ապակուց ուլունք, երկաթե դանակ և լեռնային բյուրեղի փոքրիկ կտոր։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս