Պարզվում է՝ Սահարայի անապատի փոշու հանքանյութերը կարևոր են ծովային օրգանիզմների համար
Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ Սահարա անապատի ավազը չափազանց կարևոր է Ատլանտյան օվկիանոսում կյանքի համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Marine Science (FMS) գիտական հանդեսում։
Հյուսիսային Աֆրիկայի ցամաք անապատի փոշին Երկրի վրա օդային մասնիկների ամենամեծ աղբյուրն է: Ամեն տարի քամին մոտ արևելքից արևմուտք 800 միլիոն տոննա փոշի է տեղափոխում։ Փոշու ամպերը հասնում են Հարավային Ամերիկայի ափերին՝ տանելով անապատի բաց մակերեսից լվացված երկաթի իզոտոպներ:
Ըստ նոր հետազոտության՝ որքան շատ ժամանակ է անցկացնում Սահարայի փոշին մթնոլորտում և որքան ավելի է այն շարժվում, այնքան ավելի շատ երկաթ է պարունակում, որն ի վիճակի է կլանել ցամաքային և ստորջրյա կենսոլորտը:
«Փոխադրվող երկաթն, ըստ երևույթին, նույնչափ խթանում է կենսաբանական գործընթացները, որչափ երկաթի պարարտացումն ի վիճակի է ազդելու օվկիանոսներում և մայրցամաքներում կյանքի վրա»,-նշել են գիտնականները:
Կենսաակտիվ երկաթը սնուցում է հսկայական սննդային շղթան իր ծագումից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա՝ պարարտացնելով օվկիանոսում ֆիտոպլանկտոնները, ինչպես նաև բույսերը մինչև Ամազոնի ավազան: Այս երկու համակարգերը Երկիր մոլորակի վրա թթվածնի մեծ մասն առաջացնողն են:
Հակառակ իրենց անապատային ծագմանը, Սահարայի ավազահատիկները Երկրի վրա կյանքի համար կենսական վառելիք են պարունակում՝ ևս մեկ օրինակ տալով, թե որքան անհավատալիորեն փոխկապակցված են մեր մոլորակի ֆիզիկական գործընթացներն այն կյանքի հետ, որն այն իր տունն է համարում, եզրակացրել են հետազոտության հեղինակները:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս