Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում. Իսրայելի պաշտպանության բանակ
Իսրայելն այս գիշեր «սահմանափակ, տեղայնացված» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում, որի նպատակն է Իսրայելի հյուսիսային սահմանների բնակիչների անվտանգության ապահովումը։
Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)
«Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության վրա:
Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար», - նշված է հայտարարության մեջ։
Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում։
««Հյուսիսի նետեր» գործողությունը կշարունակվի՝ ըստ իրավիճակի գնահատման և Գազայում և այլ տարածքներում մարտերին զուգահեռ», - հավելել է ԻՊԲ-ն։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս