Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում կատարվող փոփոխություններին։ Դրանք ներառում են Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում միջուկային զենք կիրառելու ՌԴ իրավունքը։
«Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել։ Այս բոլոր հարցերը բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ համաձայնեցված են։ Դրանց թվում, եթե թշնամին, սովորական զենք կիրառելով մեր ինքնիշխանության համար կրիտիկական վտանգ է ներկայացնում»,-ընդգծել է Պուտինը:
Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել հրապարակայնորեն։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ Միջուկային զենքի կիրառման հիմք կարող է ծառայել ռազմական ինքնաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի զանգվածային արձակման վերաբերյալ տեղեկությունը:
Միջուկային զենքի կիրառման պայմանների ընդլայնումը կհաստատվի նորացված միջուկային դոկտրինում։ Ըստ «Коммерсантъ»ի՝ ՌԴ նախագահը դրա փոփոխության մասին հայտարարել էր հունիսին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս