Թրամփի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել 2020թ․ ընտրությունների գործով
Հատուկ դատախազ Ջեք Սմիթը նոր մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ կապված 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացմանը միջամտելու նրա փորձերի հետ։ Նմանատիպ գործ արդեն քննարկվում է Վաշինգտոնի դատարանում։
Փաստաթղթի նոր տարբերակում հաշվի է առնվում Թրամփի մասնակի անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից։ Մեղադրական եզրակացության մեջ, որը մեջբերում է CNN-ը, ասվում է, որ Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո երկու ամիս շարունակ «սուտ է տարածել, թե դրանց արդյունքները կեղծվել են, և նա հաղթել է»։
Ընդհանուր առմամբ, խոսքը քվեարկության արդյունքների վրա ապօրինի ազդելու փորձերի հետ կապված չորս կետերով մեղադրանքների մասին է։
Նախորդ տարբերակը ներառում էր նույն մեղադրանքները։ Այնուամենայնիվ, նոր տարբերակում Թրամփին ավելի շատ վերաբերում են որպես «նախագահի թեկնածուի», քան նախագահի (հաշվի առնելով մասնակի անձեռնմխելիության որոշումը):
Փաստաթղթից բացառվել են նախկին նախագահի՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ ընտրությունների արդյունքները քննարկելու մասին կետերը։
Մեկնաբանելով գործի վերանայումը՝ Թրամփը հատուկ դատախազի գործողություններն անվանել է ընտրողների ուշադրությունը շեղելու փորձ։ «Սա ընդամենը ընտրություններին միջամտելու և ամերիկյան ժողովրդի ուշադրությունը շեղելու փորձ է այն աղետներից, որոնք Քամալա Հարրիսը հասցրել է մեր երկրին»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս