Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից զանգվածային գնդակոծությունների ենթարկվելու մասին։ Հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ հարձակման են ենթարկվել Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Խերսոնի, Կիրովոգրադի, Չերկասիի, Սումիի, Պոլտավայի, Չեռնիգովի, Ժիտոմիրի մարզերը։
Զապորոժիեում կամիկաձե անօդաչուների հարվածից 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների 7 հարվածի մասին, որոնց հետևանքով նաև վնասվել են տներ, բաց տարածքում բռնկվել է հրդեհ։
Կրիվոյ Ռոգում հյուրանոցին հրթիռի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ բացի հյուրանոցից, պայթյունից վնասվել են հարևան շենքերը, խանութները, մեքենաները։
Հաղորդվում է նաև, որ ռուսական երրորդ ՄիԳ-31 ինքնաթիռն Ուկրաինայի վրա է արձակել «Կինժալ» գերձայնային հրթիռ։ Առաջին երկուսն արձակվել են դեպի Ուկրաինայի արևմուտք, հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Իսկ երրորդ «Կինժալ»-ը հասել է Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինովի շրջան, լսվել են պայթյուններ։ Ստարոկոնստանտինովի մոտ է գտնվում ռազմական օդանավակայան, և այդ շրջանը հաճախ է ենթարկվում ռուսական ուժերի հարձակումների։
Նշենք, որ անցած գիշերվա ընթացքում Ուկրաինայի ամբողջ տարածքում երկու անգամ օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին, առաջին անգամ Ուկրաինայի բոլոր մարզերում օդային տագնապ է հայտարարվել ժամը 03։21-ին (Երևանի ժամանակով՝ 04։21), իսկ երկրորդ ազդանշանը հնչում է ժամը 05։14-ից (Երևանի ժամանակով՝ 06։14)։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն երկրորդ օրն է զանգվածային հարձակում իրականացնում Ուկրաինայի վրա։ Հուլիսի 26-ին իրականացված հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, 47 մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հուլիսի 26-ին ՌԴ-ն երկրի ուղղությամբ արձակել է առնվազն 127 հրթիռ և 109 ԱԹՍ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է խոցել 102 հրթիռ և 99 ԱԹՍ։ Էներգետիկայի օբյեկտներին հասցված հարվածների պատճառով Ուկրաինայում սկսվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս