ՌԴ-ում հայտնել են ուկրաինական հարվածների մասին. կան վիրավորներ
Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեր մարզի ևս 5 բնակիչ վիրավորվել է»,- գիշերն իր Telegram ալիքում գրել է նահանգապետը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այդ փորձը կասեցվել է։
«ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում, երկուսը՝ Կուրսկի», - գրել է գերատեսչությունն իր Telegram ալիքում։
Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն, հաղորդում է, որ զորքերի «Հյուսիս» խմբավորման զինծառայողները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի փորձերը՝ մտնել Կուրսկի Սուջայի շրջանի Մալայա Լոկնյա բնակավայր։ ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ զինծառայողները կարողացել են պաշտպանվել՝ չնայած հակառակորդի գերակշռող ուժերին, որոնք եղել են արևմտյան արտադրության Marder և Stryker հետևակի մարտական մեքենաներով և օգտագործել են հարվածային ԱԹՍ-ներ։
Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ուժերը մարզում առաջ են գնացել 1-ից 3 կմ։ Եվս երկու բնակավայր, ըստ Զելենսկիի, անցել է Կիևի վերահսկողության տակ, երրորդի համար մարտեր էին ընթանում։ Մինչ այս ուկաինական կողմը հայտնել էր 90-ից ավելի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս