Վերջին տարիներին Իսրայելը եւ Հայաստանը դարձել են հնդկական զենքի կարեւոր ներմուծողներ
Վերջին 10 տարիներին Հնդկաստանից պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանումն ավելացել է ավելի քան 30 անգամ, իսկ շարունակվող պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ հակամարտությունն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ խթանել են դրա հետագա աճը, քանի որ մի քանի երկրներ դիտարկում են իրենց զինանոցի համալրման հնարավորությունը, գրել է ThePrint հնդկական կայքը։
Հնդկաստանի աճող պաշտպանական արդյունաբերությունը ներկայում իրականացնում է մատակարարումներ աշխարհի ավելի քան 90 երկրներ, կառավարությունն ակտիվորեն խթանում է լիցենզավորման ավելի պարզ համակարգերը։ ՊՆ տվյալները ցույց են տալիս, որ արտահանումն ավելացել է աստղաբաշխական՝ 78 տոկոսով 2024թ. եւ 2025թ. առաջին եռամսյակի համար։
Թեեւ Մյանման է եղել հնդկական պաշտպանական արտահանման խոշոր ուղղությունը, այնպիսի երկրներ, ինչպիսին են Իսրայելը եւ Հայաստանը, նույնպես դարձել են կարեւոր գնորդներ վերջին տարիներին։
Իսրայելը ներմուծում է որոշակի թիրախային համակարգեր, հրազեն, ինչպես նաեւ որոշ զինամթերքներ եւ անօդաչուների մասեր։
Թեեւ Հնդկաստանը մի քանի խոշոր գործարքներ է կնքել Ֆիլիպինների հետ (BrahMos) եւ հրետանային զենքի եւ ՀՕՊ համակարգերի պայմանագիր Հայաստանի հետ, հնդկական պաշտպանական ապրանքների ամենախոշոր ներմուծողը ԱՄՆ-ն է, որին բաժին է ընկնում հնդկական պաշտպանական արտահանման ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը։
«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք օտար երկրների հետ, հատկապես Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որոնք ձգտում են ուժեղացնել իրենց պաշտպանությունը։ Այդ երկրները կնախընտրեին որակյալ ապրանքներ ավելի ցածր գներով, քան արեւմտյան ապրանքներն են, որոնք շատ թանկ են։
Դեռ մի քանի տարի առաջ չէր կարելի պատկերացնել BrahMos հրթիռների վաճառք Ֆիլիպիններին եւ Հայաստանի հետ կնքված բազմաթիվ գործարքները։ Այլ երկրներ էլ կան, որոնք դիտարկում են նման համակարգերը։ Մենք կենտրոնացել ենք այդ գործարքների կնքման վրա»,- ասել է աղբյուրը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս