Ռուսաստանում առաջարկել են դպրոցներում սահմանափակել ներգաղթյալների երեխաների թիվը
Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են տասը տոկոսով սահմանափակել ռուսական դպրոցներում ընդգրկվող ներգաղթյալ երեխաների թիվը։
Համապատասխան առաջարկով հանդես են եկել «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը և նրա գործընկեր Յանա Լանտրատովան։ Դրա մասին հայտնում է «Кровавая барыня»-ի թելեգրամյան ալիքը, որի տրամադրության տակ է հայտնվել փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյին ուղարկված փաստաթուղթը։
Պատգամավորները վկայակոչում են Ինստիտուցիոնալ հետազոտությունների ինստիտուտի և Ազգային գիտահետազոտական համալսարանին առընթեր Կրթության ինստիտուտի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տվյալները, որոնք, ըստ Газета.ру-ի, պնդում են, որ Մոսկվայի և տարածաշրջանում, ինչպես նաեւ Կենտրոնական Ռուսաստանի կրթական հաստատություններում ավելի մեծ թվով «ոչ բնիկ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ» են սովորում։
Հետազոտողների կարծիքով՝ այս շրջաններում ներգաղթյալների երեխաների թիվը կարող է հասնել 50%-ի՝ 30 հոգանոց միջին դասարանի համալրվածության դեպքում:
Խորհրդարանականները հիշեցրել են, որ, ըստ օրենքի, ներգաղթյալների երեխաներին դպրոց ընդունվելիս չի կարելի մերժել, եթե անգամ վերջիններս ռուսերենին չեն տիրապետում:
Միաժամանակ, նախաձեռնության հեղինակներն ընդգծել են, որ այս գործոնի, ինչպես նաև դասարանում մեծ թվով օտարերկրացիների առկայության պատճառով այս խումբը չի ձգտում յուրացնել դպրոցական ծրագիրը, քանի որ երեխաները շփվում են իրենց էթնիկ համայնքի ներսում:
Դրա պատճառով, Միրոնովի և Լանտատովայի պնդմամբ՝ ներգաղթյալների երեխաները Ռուսաստանի Դաշնությունում ավելի վատ են հարմարվում:
Նման իրավիճակների առաջացումը կանխելու համար պատգամավորներն առաջարկել են ռուսերեն խոսել չկարողացող երեխաներին «ցրել» տարբեր դպրոցներով, որպեսզի նման աշակերտների մասնաբաժինը յուրաքանչյուր դասարանի աշակերտների 10%-ը չգերազանցի։
Խորհրդարանականները միաժամանակ նախաձեռնել են ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպել այն հաստատություններում, որտեղ ներգաղթյալների սաների մասնաբաժինը գերազանցում է 3%-ը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս