Իտալիայում զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորել է Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի ղեկավարը
Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերն Իտալիայում անհետ կորել է Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրեն Սալվատորե Կոչինային։
Ըստ նրա տեղեկատվության՝ Բլումերը նավի վեց անհետ կորած ուղևորների թվում է՝ Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոյի հետ միասին։ Բլումերի կինը նույնպես անհետ կորածների թվում է։
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել միլիոնատեր Մայքլ Լինչի կնոջը՝ Անժելա Բակարեսին, որին պատկանում էր զբոսանավը։ Լինչի և նրա 18-ամյա դստեր՝ Հաննայի ճակատագիրը նախկինի նման անհայտ է։
Զբոսանավի շեֆ-խոհարարի մահը հաստատվել է, նրա մարմինը հայտնաբերել են ջրասուզակները:
56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։
Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 15 հոգու, նրանց թվում՝ մեկ տարեկան երեխայի, որին տեղափոխել են Պալերմոյի մանկական հիվանդանոց։ Վեց մարդ, այդ թվում՝ չորս բրիտանացիներ, դեռևս համարվում են անհետ կորած։ Խորտակված նավը գտնվում է 49 մ խորության վրա՝ ափից մոտ 800 մ հեռու:
Օգոստոսի 20-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Ջրասուզակները փորձում են մտնել նավ, սակայն դա բավական բարդ է՝ հաշվի առնելով նավի սուզման խորությունը և այն, որ նավը ծովի հատակին է գտնվում 90 աստիճան անկյան տակ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1197989


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...