Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Արցախ

Եթե ՀՀ-ն չլինի ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացի մասնակից, Թուրքիան ավելի «կսեղմի» ՌԴ-ին, որ պաշտպանվեն Ադրբեջանի շահերը. թուրք վերլուծաբան

Չնայած որ Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, Թուրքիայի Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը, այնուամենայնիվ, անհնար է համարում երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական վերականգնումը:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Թուրքիան և Ռուսաստանը պատերազմի շեմին էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:

«Փաստացի, Սու-24-ի խոցվելուց հետո շատ խաղացողներ ցանկանում էին, որ Թուրքիան և Ռուսաստանը պատերազմեն միմյանց դեմ, բայց երբ ինքնաթիռը խոցվեց, բոլորը երկրները շոկի ենթարկվեցին: Այնուամենայնիվ, Թուրքիան և Ռուսաստանը կարողացան հաղթահարել ճգնաժամը հաջողությամբ: Դրա հետևանքով էլ Թուրքիան հեռացավ Արևմուտքից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, տնտեսական ու քաղաքական մի շարք հարցեր:

Հասան Օքթայը նկատեց, որ ուղղաթիռի խոցվելուց հետո բավականին մտերմացան նաև Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները, և ստեղծվեց Թուրքիա-Իսրայել-Ռուսաստան մտերմական շղթան: «Ի վերջո, արևմտյան խաղացողները հուլիսի 15-ին իրականացրեցին հեղաշրջման փորձը Թուրքիայում: Դրանից հետո, երբ ռազմական ապստամբություն եղավ, Թուրքիան հասկացավ, որ դա իրականացվել է արևմտյան խաղացողների և ԱՄՆ-ի կողմից ստեղծած նպաստավոր պայմանների արդյունքում: Այս ամենի հետևանքով է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մտերմություն սկսվեց: Եթե արևմտյան երկրները և ԱՄՆ-ն շարունակեն իրենց նույն քաղաքականությունը և պնդեն իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավելի կբարելավվեն»,- ասաց նա:

Արևմուտքը, ըստ Հասան Օքթայի, Թուրքիային և Հայաստանին նույն կերպ է ընկալում: «Ուկրաինական ճգնաժամի ժամանակ Արևմուտքը փորձում էր իր համար Ռուսաստանին այլընտրանք գտնել: Թուրքիան այս գործընթացում մասամբ էր ներառված»,- ասաց նա՝ հավելելով,- այսպիսով Հայաստանը Ռուսաստանի կողքը պետք է լիներ: Եվ եթե Հայաստանը ցանկանում է կայուն տնտեսական և քաղաքական համակարգ, պետք է ընտրի Ռուսաստանի և Թուրքիայի հետ մտերմանալու ուղին»:

Թուրքիայի նախագահը Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարություններ էր արել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, մասնավորապես, ասելով, որ եթե Պուտինը ավելի ակտիվացնի իր ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հիմնախնդիրն ավելի շուտ կլուծվի: Սրա հետ կապված թուրք վերլուծաբանը նշեց, որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը իրականացնում են ռազմավարական քայլեր հիմնախնդրի լուծումն առաջ տանելու ուղղությամբ:

«Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է ավելի շատ Թուրքիայի և Ադրբեջանի համար, քան Հայաստանի և Ադրբեջանի: Այսպիսով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մտերմացումը կարող է իր ազդեցությունն ունենալ ԼՂ հիմնախնդրի լուծման վրա: Թուրքիան կարող է պահանջել Ռուսաստանից հատուկ վերաբերմունք ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, և այդպիսով Ղարաբաղը կարող է կարգավորման լուծման գործընթացի անցնել: Արդյունքում Հայաստանին կտրվի հնարավորություն միանալու տարածաշրջանային դաշնություններին: Եթե ԼՂ հիմնախնդիրը լուծվի, Հայաստանը կարող է դրանից շատ օգուտներ քաղել: Այնուամենայնիվ, եթե Հայաստանը չլինի հիմնախնդրի լուծման գործընթացին մասնակից, ռուս-թուրքական հարաբերությունների լավացման արդյունքում Թուրքիան ավելի «կսեղմի» Ռուսաստանին, որ պաշտպանվեն Ադրբեջանի շահերը, և Հայաստանը կկորցնի շատ բան»,- ասաց նա: