Վրաստանում 8000 տարվա հնության անոթներում հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինին. BBC
Թբիլիսիից հարավ ընկած երկու հատվածներում հետազոտողները հայտնաբերել են հնագույն կավե անոթներ, որոնք պարունակել են գինու մնացորդային միացություններ, հայտնում է BBC-ն:
Գիտնականները հայտնում են, որ խեցեղենի բեկորների վրա, որոնք 8 հազար տարվա հնություն ունեն, հայտնաբերվել են գինեգործության մշակույթի ամենահին վկայությունները: Վերջին հայտնագործությունների մասին տեղեկությունները հրապարակվել են «Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատանքներ» (PNAS) ամսագրում:
Ինչպես նշվում է հոդվածում, մինչ այդ գինեգործության ամենավաղ վկայությունը հայտնաբերվել էր Իրանի հյուսիս-արևմուտքում մոտ 7000 տարվա հնության խեցեղենի վրա:
Հետազոտողները հայտնում են, որ գինու հետքերով հնագույն կավե անոթները հայտնաբերվել են Թբիլիսիից մոտ 50 կիլոմետր հարավ գտնվող նեոլիթյան ժամանակաշրջանի Գադակրիլի Գորա և Շուլավերիս Գորա կոչվող երկու բնակավայրերում:
Գինու քիմիական հետքերը հայտնաբերվել են ութ անոթներում, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. 5980 թվականին: Անոթներից մի քանիսի վրա պատկերված է եղել խաղող և պարող մարդ:
Հոդվածում նշվում է նաև, որ դեռևս 2011 թվականին Հայաստանի քարանձավներից մեկում հայտնաբերվել է 6000 տարվա հնության գինու հնձան և խմորման համար նախատեսված տարրաներ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները