Հունաստանում 1600-ամյա բանտի ավերակներում հայտնաբերվել են բանտարկյալների գրառումներ
Հնագետ, Կոպենհագենի համալսարանի Նոր Կտակարանի ամբիոնի դոցենտ Մեթյու Լարսենը հին հունական Կորինթոս քաղաքում հայտնաբերել է հռոմեական բանտի մնացուկներ։
«Պատմական գրառումները վկայում են, որ բանտեր գոյություն են ունեցել գրեթե յուրաքանչյուր հռոմեական քաղաքում,- գրել է Լարսենը Hesperia ամսագրի հոդվածում։- Քիչ են վկայությունները, թե ինչ տեսք է ունեցել հռոմեական բանտը, կամ որտեղ է գտնվել այն»։
Բանտը կառուցվել է 1600 տարի առաջ, երբ Հռոմեական կայսրությունը վերահսկում էր այս շրջանը։ Լարսենը պարզել է բանտի գտնվելու տեղը՝ ուսումնասիրելով 1901թ. արված պեղումների ժամանակ գտնված գրությունները։
Լարսենն ուշադրություն է դարձրել կժերի եւ լամպերի մնացորդներին բանտի արեւելյան մուտքում։ Դրանք կարող էին ապահովել բանտարկյալներին ջրով եւ լույսով։
Լարսենը կարծում է, որ բանտարկյալների պահելու պայմանները հավանաբար ահավոր են եղել։
Մի գրություն վկայում է, որ բանտարկյալների խումբը բանտում է եղել ամբողջ ձմեռ։
Որոշ գրություններում պատկերված են խաղատախտակներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բանտարկյալներն ինչ-որ խաղեր են խաղացել ժամանակը կարճելու համար։
Մի գրություն գուցե ակնարկում է բանտարկյալների սիրեցյալների մասին։ «Հաջողությունն ուղեկցում է գեղեցիկ աղջիկներին, որոնք սիրում են չամուսնացած տղամարդկանց»,- ասվում է դրանում։
Շատ գրություններ վրեժի կոչ են պարունակում նրանց հասցեին, ովքեր նրանց բանտարկել են։
«Տեր, այնպես արա, որ նրանք մահանան ահավոր մահով»,- նշված է դրանցից մեկում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս