Ճապոնիայում աղջիկը բաց օվկիանոսում անցկացրել է 36 ժամ
Ալիքները օվկիանոսի խորքն են տարել 21-ամյա չինացի աղջկան, երբ նա լողում էր Ճապոնիայի լողափերից մեկում, նա ջրում անցկացրել է 36 ժամ, մինչեւ որ նրան փրկել է կողքով անցնող նավը։ Այս մասին տեղեկացրել է Kyodo տեղեկատվական գործակալությունը։
Չինաստանի քաղաքացուհին ընկերների հետ միասին գտնվում էր Իձու թերակղզու լողափին (Տոկիոյից հարավ-արեւմուտք)։ Նա լողում էր օղակով եւ հանկարծ անհետացել է։ Այդ ժամանակ ալիքների բարձրությունը հասնում էր երեք մետրի։ Նրա ընկերները ոստիկանությանը տեղեկացրել են աղջկա անհետանալու մասին։
Օվկիանոսը խորք նետված աղջկան պատահաբար հայտնաբերել է կողքով անցնող ճապոնական լցանավը Իձուից 80 կիլոմետր հեռու։ Ավելի ուշ ափային պահպանության ուղղաթիռը տուժածին հասցրել է Յոկոհամա քաղաքի հիվանդանոց։ Նրա մոտ հայտնաբերվել են ջրազրկման ախտանշաններ, բայց աղջիկը հոսպիտալացման կարիք չուներ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս