Ոչ ոք չի ասել՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա հենց 10 տարուց․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ոչ ոք չի խոստացել՝ առաջիկա 10 տարվա ընթացքում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է CBS-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 10, այլ ոչ թե 2 կամ 3 տարուց։
«Ոչ ոք չի ասել՝ հենց 10 տարուց, բայց ակնհայտ է, որ Ուկրաինային (ՆԱՏՕ - խմբ․) ընդունելու հարցը շատ լուրջ է»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգի խոսքով՝ ամենակարևոր բանը, որ հարկավոր է անել, Ուկրաինային տրամադրվող աջակցության ակտիվացումն է, որպեսզի Կիևը «կարողանա հաղթել»։
«Սա նախապայման է Ուկրաինայի՝ ապագա ցանկացած անդամակցության համար»,- ասել է նա։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ իրենց «անհրաժեշտ է երկարաժամկետ և արդար խաղաղություն», իսկ «դրան հասնելու միակ ճանապարհը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզելն է, որ ինքը մարտի դաշտում չի հաղթելու»։
Ինչպես ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ՌԴ առաջնորդը «պետք է համաձայնի այնպիսի լուծման, որի դեպքում Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան, անկախ եվրոպական երկիր»։
Հիշեցնենք, որ օրերս Ստոլտենբերգը հույս էր հայտնել, որ Ուկրաինան մինչև 2034 թվականը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս