Գերմանիայում տղամարդը փողոցում 16 հազար 400 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը
Գերմանիայում տղամարդը փողոցում 16 հազար 400 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը, հայտնել է Bild պարբերականը։
55-ամյա տղամարդը կիրակի երեկոյան դիմել է Լյուբեկի ոստիկանություն։ Նա պատմել է, որ փողոցում տեղի դպրոցի մոտ պայուսակ է գտել։ Պայուսակում նույնականացման քարտ և 16 հազար 400 եվրո կանխիկ գումար կար: Իրավապահները կապ են հաստատել սեփականատիրոջ հետ, որն անմիջապես ժամանել է ոստիկանական տեղամաս։ Պարզվել է, որ պայուսակը կորցրածն արտասահմանյան դպրոցի ուսուցիչ է, որը երեխաներին բերել էր հանդբոլի մրցաշարի։ Կորցրած գումարը նախատեսված էր արտերկրում երեխաների մարզումները ֆինանսավորելու համար։
«Մեր օրերում հազվադեպ ենք առնչվում նման ազնիվ և խիզախ մարդկանց հետ», - ասել է Լյուբեկի ոստիկանության մամուլի խոսնակ Ուլի Ֆրից Գերլախը: Նա նշել է, որ 55-ամյա տղամարդը հրաժարվել է իր պարգևավճարից և արագ հեռացել է տեղամասից։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս