ՀՀ-ում հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
ԵՄ-ն եղել և շարունակում է լինել ՀՀ-ում բարեփոխումների իրականացման կարևոր, առանցքային գործընկերը:
Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Հատկապես կցանկանայի նշել մեր համագործակցությունը ՆԳՆ հետ, շատ կարևոր բարեփոխումներ եք նախաձեռնել։ Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում, կարծում եմ՝ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ ԵՄ-ն մոտ 76 ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որ ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իր գործառույթներն իրականացնել»,- ասաց նա։
Մարագոսը նշեց, որ ԵՄ-ն աջակցել է արդարադատութան ռեֆորմներին։
«40 մլն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը, այս ոլորտում շարունակական աշխատանքներ են տեղի ունենում։ Դատական իշխանության արդյունավետության ուղղությամբ ենք աշխատում, ինչպես նաև ընդհանրապես արդարադատության հասանելիության ոլորտում, որը շատ կարևոր է խոցելի խմբերի համար»,- ասաց նա։
ԵՄ դեսպանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում ԵՄ և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի շուրջ։
«Ես, իհարկե, ակնկալում եմ, որ ժողովրդավարությունը լինելու է առաջնագծում այս համագործակցության։ Ուզում եմ նշել ՀՀ-ում ԵՄ մոնիթորինգային առաքելության դերը, որը իսկապես աջակցում է կայունության ապահովմանը սահմանին, շատ պրոֆեսիոնալ մշտադիտարկում է իրականացվում հենց այդ խոցելի տարածքներում։ Ժողովրդավարությունը հիմնական նպատակներից մեկն է, բայց նաև մի բան եմ ուզում նշել՝ նաև այլ ներդրումներ ենք կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ, որ ՀՀ-ն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,- ընդգծեց նա։
Ամփոփելով խոսքը՝ Մարագոսն ասաց, որ ԵՄ-ն խրախուսում է ՀՀ-ին՝ շարունակելու իր ջանքերը համապարփակ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների, որ ոչ ոք լուսանցքում չմնա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս