Ավստրալացի զինվորականներն արագ շարժվող թիրախները ոչնչացնելու ունակ լազեր են փորձարկել
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի առաջին ուղղորդված էներգետիկ զենքի հաջող փորձարկման մասին, որը հիմնականում օգտագործվելու է անօդաչու թռչող սարքերի դեմ։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ նոր լազերը կկարողանա « այրելով շամփրել» պողպատն ու անջատել արագ շարժվող օբյեկտները։ Լազերը միաժամանակ օժտված է այնպիսի ճշգրտությամբ, որ ունակ է խոցելու 10 ավստրալիական ցենտանոց մետաղադրամը, գրում է naked-science-ը։
Վերջին ռազմական հակամարտությունները ցույց են տվել, որ հարվածային անօդաչու թռչող սարքերը լուրջ սպառնալիք են դառնում զինվորների կյանքի և տեխնիկայի համար: Նման մեքենաները համեմատաբար փոքր են և աննկատ, և կարող են կրել տանկը շարքից հանելու (և նույնիսկ ոչնչացնելու) ունակ ռումբ։
Շատ երկրներ սկսել են մշակել համակարգեր, որոնք կարող են հաջողությամբ դիմակայել հարվածային անօդաչու թռչող սարքերին: Մասնավորապես, ինժեներները մշակում են հատուկ լազերներ։ «Մարտական լազերների» տեսակներից մեկն էլ ուղղորդված էներգիայի զենքն է (Directed-energy weapon, DEW):
Այս զենքը հիմնված է բոլորովին նոր ֆիզիկական սկզբունքների վրա. այն ոչնչացնում է թիրախները էներգիայի ուղղակի փոխանցման միջոցով՝ առանց հաղորդիչների կամ կինետիկ հարվածային տարրերի կիրառման: DEW-ն ունի մի շարք առավելություններ. նման սարքից «արկը» թռչում է լույսի արագությամբ կամ մոտ (կախված DEW-ի տեսակից), այսինքն՝ շատ ավելի արագ, քան հրթիռները, որոնք հաճախ (ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերին զուգահեռ) օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:
Բացի դրանից, այս տեսակի զենքն ի վիճակի է նվազագույն դադարներով բազում թիրախներ խոցել: Քանի որ DEW-ն օգտագործում է էներգիա, այլ ոչ թե հրթիռներ, այն կարող է պոտենցիալ «կրակել» անսահման թվով անգամ, քանի դեռ համակարգում էներգիա կա:
DEW-ի մեկ այլ առավելություն ծախսերի խնայողությունն է: Նման համակարգից մեկ կրակոցն մեկ դոլար է նստում՝ չհաշված սարքավորումների արժեքը, մինչդեռ յուրաքանչյուր միավոր հրթիռի գինը մի քանի միլիոն դոլարի է հասնում։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պես խոշոր գերտերությունները լազերային զենքեր են մշակում արդեն մի քանի տասնամյակ։ Այժմ նրանց շարքերը համալրել է Ավստրալիան։
Երկրի պաշտպանության նախարարությունը զեկուցել է իր առաջին «ճամպրուկի չափով» Fractl էներգետիկ զենքի նախատիպի հաջող փորձարկման մասին։ Նոր համակարգը, որը նման է մեծ գեոդեզիական լազերային սկաների և կշռում է գրեթե 50 կիլոգրամ, զինվորականները փորձարկել են Վիկտորիա նահանգի Պակապունյալ ռազմաբազայի տանկային ուսումնական հրաձգադաշտում։ Համակարգը բարեհաջող կերպով 500 մետր հեռավորության վրա հարվածել է անօդաչու թռչող սարքին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս