Կադիրովը մեկնաբանել է Դաղստանում տեղի ունեցած հարձակումները
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Դաղստանում ուղղափառ եկեղեցու և սինագոգի վրա կատարված ահաբեկչությունները կարող են տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջև տարաձայնություններ առաջացնելու փորձ լինել: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Ահաբեկիչները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց իսկական ստոր և վախկոտ էությունը։ Միաժամանակ, ինչպես միշտ, որպես զոհ ընտրեցին անզեն ու անպաշտպան մարդկանց։ Վերջին վախկոտների պես սպանեցին հիվանդ ու ծեր քահանային։ Տեղի ունեցածը նման է ստոր սադրանքի և հավատքի միջև տարաձայնություն առաջացնելու փորձի»,- ասվում է գրառման մեջ։
Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ոստիկանությունը կգտնի միջադեպի բոլոր մասնակիցներին և կստիպի արժանի պատիժ կրել։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ի երեկոյան անհայտ անձինք ավտոմատ զենքերից կրակել են Դերբենդի սինագոգի և եկեղեցու վրա։ Դաղստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ 12 ոստիկան։ Հարուցվել է քրեական գործ «ահաբեկչական հարձակում» հոդվածով։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս