Շոլց. Գերմանիայի կառավարությունն իր սոցիալական ծրագիրը համաձայնեցնում է Ուկրաինային ռազմական աջակցության հետ
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը հավատարիմ է մնալու իր սոցիալական ծրագրին և այն համաձայնեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հետ հաջորդ ամիս ավարտվող բյուջեի շուրջ բանակցություններում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռուստատեսային հարցազրույցում։
«Մենք պաշտպանելու ենք համապարփակ բարեկեցիկ պետությունը և զարգացնելու ենք այն», – ասել է Շոլցը ARD հանրային հեռարձակողին տված հարցազրույցում:
Գերմանիայի եռակողմ կոալիցիան բանակցություններ է վարում, որոնք, ըստ Շոլցի, կավարտվեն հուլիսի 3-ին՝ հուլիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:
Հարցին, թե, արդյո՞ք, կոալիցիոն կառավարությունում Ուկրաինային աջակցությունը կասկածի տակ է դրված՝ հաշվի առնելով ներքին բյուջեի բարդ իրավիճակը, Շոլցը պատասխանել է․ «Իմ կարծիքով, որևէ բան փոխելու այլընտրանք չկա… Ես միշտ հանդես եմ եկել հօգուտ ողջամտության և հօգուտ նրա, որպեսզի օգտագործենք բոլոր հնարավորությունները խաղաղ զարգացման համար, որը Ուկրաինայի կապիտուլյացիա չի ենթադրում»։
Շոլցը նաև նշել է, որ ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորվի այն մարդկանց նկատմամբ, որոնք սոցիալական նպաստ են ստանում և հրաժարվում են աշխատելուց և նրանց դեմ, որոնք նպաստ են ստանում, սակայն ապօրինի են աշխատում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս