Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու գործով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել զենք գնելու ժամանակ անօրինական թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին մեղավոր են ճանաչում հանցագործության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բայդենի 54-ամյա որդուն մեղավոր են ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր երեք դրվագներով։
Դատավարությանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, Հանթեր Բայդենի կինը, քույրը և այլ ազգականներ։
Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է Հանթեր Բայդենի մի շարք լուսանկարներ, հաղորդագրություններ, որոնք ցույց են տվել նրա կողմից ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը, ինչն անօրինական է դարձրել զենքի ձեռքբերումը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս