Կազանի օդանավակայանը մեկ ամսում 5-րդ անգամ փակվել է ուկրաինական անօդաչուների գրոհի սպառնալիքի պատճառով
Հունիսի 10-ի առավոտյան Կազանի օդանավակայանը ժամանակավորապես փակ է ավիաչվերթների ընդունման եւ ուղարկման համար։ Այս որոշումն ընդունվել է «թռիչքների անվտանգության ապահովման համար», տեղեկացրել են «Ռոսավիացիա»-ում։
«Օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները եւ օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են թռիչքների անվտանգության ապահովմանն անհրաժեշտ բոլոր միջոցները, սա է գլխավոր առաջնահերթությունը»,- ընդգծել են գերատեսչությունում։ Ինքնաթիռներն ուղարկվում են Նիժնեկամսկի եւ Սամարայի պահեստային օդանավակայաններ։
SHOT եւ Baza թելեգրամ-ալիքների տվյալներով՝ օդանավակայանը փակվել է անօդաչուների գրոհի սպառնալիքի պատճառով։ Հինգերորդ անգամ է, երբ Կազանի օդանավակայանը փակում են Թաթարստան դրոնների թռիչքների պատճառով։ Մինչ այդ օդանավակայանն աշխատանքը դադարեցրել էր հունիսի 3-ին, մայիսի 31-ին, 23-ին եւ 15-ին։ Իշխանություններն անվտանգության նպատակներով փակել էին նաեւ Նիժնեկամսկի օդանավակայանը։
Թաթարստանն առաջին անգամ ուկրաինական դրոնների գրոհին ենթարկվել է այս տարվա ապրիլին։ Այդ ժամանակ երկու անօդաչուներ հարվածել էին «Ալաբուգա» գործարանի հանրակացարանի շենքին, եւս մեկ անօդաչու փորձել էր գրոհել Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանը։
Ուկրաինայի սահմանից Թաթարստան հեռավորությունը մոտ 1,2 հազար կիլոմետր է։ Ավելի վաղ Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովը նշել էր, որ ուկրաինացի մասնագետները ստեղծել են թռիչքի ավելի քան 1 000 կիոմետր հեռավորությամբ անօդաչուներ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս