«Ուկրաինական զորքերը լիովին վերահսկում են իրավիճակը Սումիի մարզում». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Х-ում գրել է, որ ուկրաինական զորքերը լիովին վերահսկում են իրավիճակը Սումիի մարզում։ Նրա խոսքով՝ ռուսական դիվերսիոն խմբերը «նախկինի պես ակտիվ են, բայց նրանց ոչնչացնում են»։
Ռիժովկա գյուղում, նշել է Զելենսկին, ռուս զինվորականները փորձել են «քարոզչական գործողություն իրականացնել». «Այսօր առավոտվա դրությամբ ռուսական դրոշը ոչնչացվել է, եւ գյուղում թշնամի չկա»։
Երեկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հավաստիացրել է, որ ռուս զինվորականները վերցրել են Ռիժովկա գյուղը, որը գտնվում է Կուրսկի մարզի հետ սահմանին։ Նա նաեւ հրապարակել է 1,5 րոպեանոց տեսահոլովակ տարբեր կադրերով, որոնց վերջում զինվորական համազգեստով տղամարդը պահում է ռուսական դրոշը, իսկ հետո մի քանի վայրկյան երեւում է Ռիժովկայի գյուղխորհուրդ վահանակը։
«Ագենտստվո» պարբերականը (Ռուսաստանում համարվում է «օտարերկրյա գործակալ), հղում կատարելով ուկրաինական «Кiберборошно» OSINT-նախագծին, գրել է, որ Կադիրովի հրապարակած հոլովակից միայն վերջին դրվագն է նկարահանված Ռիժովկայում։ «Եթե գյուղի զավթում անվանենք՝ թռել, նկարել են ծուռ վիդեո եւ հետ թռել, որովհետեւ արդեն ինչ-որ բան արդեն թռչում է։ Զինվորականները, ինչպես եւ դուք, Ռիժովկայի «զավթման» մասին իմացել են նորություններից»,- գրել է նախագիծը։
Այսօր ավելի վաղ Անվտանգության եւ պաշտպանության ազգային ծառայության ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն եւս հայտնել է, որ Սումիի մարզում ակտիվ գործողություններ «առայժմ չկան», իսկ ռուս զինվորականները ընդամենը փորձել են «տնտղել պաշտպանությունը», բայց «կրակային պատասխան» են ստացել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս