Ամենաանհետաքրքիր խաղը` Դանիա-Իռլանդիա
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլի փլեյ օֆֆ փուլում կայացան առաջին փուլի բոլոր չորս հանդիպումները: Մնաց պատասխան խաղերը եւ արդեն իսկ պարզ կլինի, թե եվրոպական որ երկրները ներկայացված կլինեն Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Երեկ կայացավ առաջին փուլի վերջին` Դանիա-Իռլանդիա հանդիպումը եւ միանշանակ կարող ենք պնդել, որ այն ամենաանհետաքրքիրն էր եւ հիմնական մեղավորը Իռլանդիայի ընտրած փակ մարտավարություններ: Նրանք խաղի ընթացքում հազվադեպ էին մտածում անգամ կիսադաշտն անցնելու մասին:
Գրանցված 0:0 հաշիվը արտացոլում է հանդիպման ընթացքը եւ հուշում, որ պատասխան խաղն Իռլանդիայում ընթանալու է նույն սցենարով: Կարծես Իռլանդիայի հույսը արագ եւ միակ հակագրոհն է կամ հետխաղյա 11 մետրոնոց հարվածաշարը:
Այս փուլի ամենալարված խաղը Շվեդիա-Իտալիան էր, որն ավարտվեց շվեդների հաղթանակով 1:0 հաշվով: Իտալիայում իտալացիների համար չափազանց դժվար էլինելու: Նրանք պետք է երկու գոլ խփեն եւ ոչ մի գոլ բաց չթողնեն:
Ամենադիտարժան եւ գեղեցիկ խաղը եւ վստահ հաղթանակը տարան խորվաթները` 4:1 հաշվով հաղթելով հույներին:
Հյուսիսային Իռլանդիա-Շվեյցարիա զույգի ֆավորիտը միանշանակ շվեյցարացիներն են, որոնք Բելֆաստում հաղթեցին 1:0 հաշվով:
Արդեն այսօր կկայանա այս զույգի պատասխան խաղը, որը կսկսվի Երեւանի ժամանակով երեկոյան 9-ին, իսկ 11:45 կսկսվի Հունաստան-Խորվաթիա հանդիպումը:
Top-News.am


















































Փյունիկը ձեռքից բաց թողեց հաղթանակը Ուրարտուի դեմ խաղում
Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը
«Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում
«Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին
Կելտերի սխալը չներեցին փարիզցիները
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները