Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին զգուշացրել են վայրի արջերի հարձակումների վտանգի մասին
Ճապոնիայի իշխանությունները զգուշացրել են բնակիչներին, որ վայրի արջեր կարող են հայտնվել երկրի հյուսիսարևելքում այն բանից հետո, երբ դրանք հարձակվել են մի քանի մարդկանց, այդ թվում՝ ոստիկանների վրա, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Մոտ 50 սանտիմետր բարձրության հասնող արջերը նկատվել են այդ տարածքում, ներառյալ՝ Ակիտա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները։
Շաբաթ օրը Ակիտա նահանգի Կազունո քաղաքում երկու ոստիկան է ենթարկվել հարձակման անհետ կորած տղամարդու որոնումների ժամանակ, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։ Մի քանի օր առաջ տղամարդը սար էր բարձրացել բամբուկի շիվեր հավաքելու համար, որտեղ էլ նրան սպանված էին գտել՝ խորը վերքերով։ Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նա մահացել էր արջի հարձակման հետևանքով։
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանների վիճակը ծանր է, թեև կյանքներին վտանգ չի սպառնում։
Կազունոյի որոշ անտառային տարածքներ փակվել են «անորոշ ժամանակով», ասվում է իշխանությունների հայտարարության մեջ:
Հանգստյան օրերին արջերին որոնելու համար ուղարկվել են պարեկային մեքենաներ և ուղղաթիռ։
Ակիտայի ոստիկանությունը կոչ է անում մարդկանց ձեռքի տակ պահել զանգակներ և այլ աղմուկ հանող իրեր՝ հանդիպելու դեպքում արջերին վախեցնելու համար և խուսափել գիշերը տնից դուրս գալուց:
Հազարավոր ասիական սև արջեր են ապրում վայրի բնության մեջ ամբողջ Ճապոնիայում: Հարձակումների թիվն աճել է, քանի որ արջերի բնակավայրերի և մարդկանց տների միջև սահմանները սկսում են վերանալ: Կաղինների, հատապտուղների և այլ ուտելիքի պակասը, որոնք, հնարավոր է, կապված են կլիմայի փոփոխության հետ, նույնպես կարող են արջերի հետ բախումների աճի պատճառ լինել:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս