Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ
Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ, ասված է գիտնականների խմբի ուսումնասիրության մեջ: Նրանց դամբարաններից շատերը թեք պատերով, հարթ կտուրով կամ հարթ տանիքներով վերգետնյա ուղղանկյուն քարե շինություններ են, որոնք հայտնի են «մաստաբ» անվանումով։
Գերեզմանատան կենտրոնում կա մի տարածք, որտեղ վերգետնյա կառույց չի հայտնաբերվել։ Տարածքում աճյուններ որոնելու համար թիմն օգտագործել է տեխնիկա, որը կոչվում է էլեկտրական տեսակարար դիմադրության տոմոգրաֆիա (ERT), որն էլեկտրական հոսանքներ է ուղարկում գետնին և չափում դիմադրությունը աճյուններ գտնելու համար, ինչպես նաև գետնանցող գեոռադար (GPR)՝ տեխնիկա:
Թիմը անոմալիան հայտնաբերել է հողի մակերեսից մոտ 2 մետր խորության վրա: Ըստ ամենայնի՝ դա առնվազն 10 մ երկարությամբ Г-աձև կառույց է, գրել է գիտնականների թիմը՝ Archaeological Prospection գիտռահանրամատչելի հանդեսում հրապարակված իր հոդվածում։
Ըստ սարքերի ցուցնիշների՝ Г -աձև կառույցը «հավանաբար լցված է ավազով, ինչը նշանակում է, որ կառուցելուց հետո այն թաղվել է ավազ, - նշել են գիտնականները:
Ավելի խոր կառուցվածքն ըստ սարքերի ցուցնիշների, «բարձր դիմադրության անոմալիա» է եղել, ինչը ենթադրում է, որ այն կարող է լինել ավազի և մանրախիճի խառնուրդ կամ գուցեև՝ դատարկ օդ: Ներկայում պեղումներ են արվում՝ պարզելու համար՝ Г-աձև կառույցներն ինչ են:
Դրա մասին Live Science կայքին հայտնել է հետազոտության առաջին հեղինակ՝ Ճապոնիայի Տոխոկու համալսարանի Հյուսիսարևելյան Ասիայի հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Մոտոյուկի Սատոն: Գիտնականը համոզմունք է հայտնել, որ այս կառույցը բնական երևույթի արդյունք չէ, քանի որ ձևով չափազանց կտրուկ է։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս