Հայաստանի եւ Բելառուսի հավաքականներին կասկածում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ
Ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած ընկերական հանդիպումը հայտնվել է պայմանավորված խաղերի բացահայտումով զբաղվող Federbet միջազգային ընկերության ուշադրության կենտրոնում:
Federbet-ի համաձայն՝ խաղի ընթացքում նկատվել է խաղադրույքների եւ գործակիցների ոչ սովորական ակտիվություն, ինչը չի եղել հանդիպումից առաջ: Չնայած նրան, որ 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել է 2.00 (նույն գործակիցը նաեւ խաղից առաջ էր):
«Կասկածները հաստատվել են, երբ առաջին խաղակեսի վերջնամասում հայկական թիմը խփել է 2 գոլ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձել է նաեւ 3:0: «Տոտալ-2.5» գոլից ավելի խաղադրույքի վրա նկատվել է մեծ ակտիվություն՝ առանց տրամաբանության»,- նշել է Federbet-ի ներկայացուցիչը, փոխանցում է bookmaker-ratings.com.ua-ն:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթել էր Արաս Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի եւ Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ: Հանդիպման վրացի գլխավոր մրցավարը նշանակել էր 11 մետրանոց 2 հարված:




















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան