Սպանված արջ, մուֆլոն և բեզոարյան այծ. «արգելված որսի» հերթական դեպքը (Լուսանկարներ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների:
Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում: Ներկայացնենք 2014թ.-ին նրա կողմից բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:




Ցուցադրված լուսանկարները համացանց բեռնելու օրը (09/11/2014թ.) Տիգրան Խաչատրյանը լուսանկարներ է բեռնել նաև Բախչալարից (Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք), հայ-թուրքական սահմանից:


Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է նաև IUCN Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված» տեսակ: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:
Հայկական մուֆլոնը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով և ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:
Որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վկայում են հետևյալ լուսանկարները:



Նշված անձի հաջորդ ուշագրավ լուսանկարը Հայաստանից բեռնվել է 2015թ.-ին: Լուսանկարում վերջինս անձամբ նշել է, որ Հայաստանում է քարայծի (բեզոարյան այծ) որսի նպատակով:




Նշված անձի հաջորդ ուշագրավ լուսանկարը Հայաստանից բեռնվել է 2015թ.-ին: Լուսանկարում վերջինս անձամբ նշել է, որ Հայաստանում է քարայծի (բեզոարյան այծ) որսի նպատակով:
Դատելով լուսանկարներից, վերջինս հավանաբար Հայաստան է այցելել նաև այս տարի՝ սեպտեմբեր ամսին:
Ավելացնենք, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցը որսով է զբաղվում նաև Եվրոպայում:
Ինչպես հայտնի է, Եվրոպայում որսի թույլտվություն ստանալու կարգն ու դրա համար սահմանված վճարներն ահռելիորեն տարբերվում են ՀՀ չափորոշիչներից: Այսպիսի որսի մասնակից լինելն այնքան էլ փոքր «հաճույք» չէ:
Նյութի աղբյուրը` econews.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում