Սաուդյան Արաբիայի և Լիբանանի միջև ճգնաժամը սրվում է. Մակրոնն անակնկալ այցով ժամանել է թագավորություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չնախատեսված այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ թագավորության և Լիբանանի միջև սրվող ճգնաժամի ֆոնին, հայտնում է BBC-ն:
Օրեր առաջ Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահը հինգշաբթի գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիի Լուվր թանգարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այնտեղ նա հայտարարել էր Էր Ռիադ իր անսպասելի այցի մասին՝ սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ բանակցություններ անցկացնելու և «լիբանանյան կայունության կարևորությունը շեշտելու» համար:
Ֆրանսիան սերտ կապեր ունի իր նախկին գաղութ Լիբանանի և Հարիրիի հետ, որը մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում և այնտեղ տուն ունի:
Ավելի վաղ Լիբանանի կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյա հայտնել են, որ Էր Ռիադը պատանդ է պահում Լիբանանի վարչապետին, իսկ երրորդ աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրահանգել են Հարիրիին հրաժարական տալ և նրան տնային կալանքի են ենթարկել:
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք:
Նշենք, որ հինգշաբթի Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին ստեղծված իրավիճակի պատճառով անհապաղ հեռանալ Լիբանանից:
Նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայից հեռարձակված Հարիրիի անակնկալ հրաժարականից հետո Լիբանանում խորը քաղաքական ճգնաժամ է սկսվել և երկիրը կագնեցրել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև տարածաշրջանային հակամարտության առաջնագծին:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում