«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի
Ջ. Կ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և կախարդական քարը» վեպը 1997 թվականին համաշխարհային ֆենոմենի սկիզբ է դրել: Ըստ CNN-ի՝ այժմ վաճառքի է հանվել գրքի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը:
Sotheby's աճուրդի տան տվյալներով՝ սպասվում է, որ հաջորդ ամիս աճուրդում այն կվաճառվի 600 հազար դոլարով, ինչը Հարրի Փոթերին առնչվող իրերի համար երբևէ սահմանված ամենաբարձր նախավաճառքի գիննն է:
Գրքի շապիկի ջրաներկ նկարի հեղինակը նկարազարդող Թոմաս Թեյլորն է։ Նկարում պատկերված է երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերը՝ իր մուգ շագանակագույն մազերով, կլոր ակնոցով և կայծակի սպիով, որն ուր որ է՝ նստելու է Հոգվարթս ճեպընթաց գնացքը՝ Հոգվարթսի կախարդության և հրաշագործության դպրոց իր առաջին ճանապարհորդության համար:
Թեյլորի շապիկն օգտագործվել է գրքի մի քանի թարգմանված վարկածների համար։ Սակայն այն չի օգտագործվել գրքի՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վերնագրով լույս տեսած ամերիկյան հրատարակության համար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս