Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ չի բացառվում TikTok ծառայության արգելքը Եվրամիությունում։
ԵՀ-ն, մասնավորապես, մտահոգված է օգտատերերի վրա հավելվածի բացասական ազդեցությունից. խոսքը, մասնավորապես, TikTok Lite-ի պարգևատրման գործիքների մասին է:
«Դա բացառված չէ», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մաաստրիխտում բանավեճի ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է Politico-ն:
Նա նաև հավելել է, որ Եվրահանձնաժողովն աշխարհում առաջինն է արգելել իր աշխատակիցներին TikTok ներբեռնել իրենց աշխատանքային հեռախոսներում։
Ապրիլին Եվրահանձնաժողովը զեկույց է ուղարկել TikTok-ի սեփականատերերին՝ TikTok Lite սոցիալական ցանցի թեթև տարբերակի վերաբերյալ հետաքննության շրջանակներում: TikTok Lite-ի գործառույթներից մեկն օգտատերերի համար կանխիկ պարգևատրումների համակարգն է՝ վիդեո դիտումների քանակի, հարթակ կանոնավոր այցելությունների և այլնի հիման վրա տարբեր առաջադրանքներ կատարելու համար: Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ դա խրախուսում է օգտատերերին ավելի շատ ժամանակ անցկացնել հավելվածում և կախվածություն է առաջացնում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս