ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հինգշաբթի օրը զգուշացրել է ԱՄՆ կոնգրեսականներին, որ եթե նրանք այժմ չհաստատեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ելույթ ունենալով Ջորջ Բուշ կրտսերի նախագահական կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ՝ Բերնսը կոչ է արել Կոնգրեսին ընդունել լրացուցիչ օրենսդրություն, որը միլիարդավոր ռազմական աջակցություն կապահովի Ուկրաինային:
«Ռազմական աջակցությամբ՝ և՛ գործնական, և՛ հոգեբանական, ուկրաինացիները լավ դիրք ունեն՝ դիմանալու 2024 թվականի ընթացքում և ոչնչացնելու Պուտինի ամբարտավան տեսակետը, որ ժամանակն աշխատում է իր օգտին», - ասել է նա:
Բայց եթե օգնությունը չհասնի Կոնգրեսի միջոցով, «պատկերը շատ ավելի վատ կլինի», - նախազգուշացրել է Բերնսը:
«Կա շատ իրական վտանգ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչև 2024 թվականի ավարտը, կամ գոնե Պուտինին դնել այնպիսի դիրքում, որտեղ նա կարող է էապես թելադրել քաղաքական կարգավորման պայմանները», - ասել է ԿՀՎ ղեկավարը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս