Գերմանիայում երկու կին նախարարներ որոշել են ամուսնանալ իրար հետ
Գերմանիայի երկու նախարարությունների ղեկավարներ որոշել են ամուսնանալ. դա ոչ միայն սիրո դրսևորում է, այլև միասեռական հարաբերությունները տեսանելի դարձնելու նպատակ ունի:
Սաքսոնիայի արդարադատության նախարար Կատյա Մայերը և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իրավահավասարության նախարար Ժոզեֆին Փոլը միասին են արդեն մի քանի տարի և այժմ հայտարարել են, որ որոշել են ամուսնանալ։
Նրանք Գերմանիայի քաղաքական երնակամարում կդառնան առաջին նման զույգը։ Ըստ Deutsche Welle-ի՝ իրենց նշանադրության մասին Կանայք պատմել են Bunte հանդեսին:
Կանայք իրենց հարաբերությունների մասին հրապարակայնորեն հայտարարել էին ևս 2021 թվականին՝ ոչինչ չթաքցնելու մղումով։
Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես բացահայտորեն խոսի իր անձնական կյանքի մասին, անկախ նրանից՝ մարդը ապրում է հետերոսեքսուալ կամ միասեռական կյանքով, այն ժամանակ հայտարարել է Մայերսը: Նա վստահ է, որ քաղաքական գործիչների անկեղծ լինելը օրինակ կծառայի մյուսներին՝ իրենց ինքնությունը տեսանելի դարձնելու համար։
Միասեռական ամուսնությունները Գերմանիայում օրինականացվել են 2017 թվականին: Այդ ժամանակից ի վեր երկրում ավելի քան 65 հազար միասեռական զույգ է ամուսնացել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս