Գիտնականները վերստեղծել են 16-րդ դարում թաղված «վամպիրուհու» դեմքը, որի բերանում աղյուս է եղել
Գիտնականները վերստեղծել են 16-րդ դարի կնոջ դեմքը՝ բերանում սեղմած աղյուսով, որն, ըստ երևույթին, տեղադրվել է այնտեղ, որպեսզի նա չկարողանա մահացածներին ուտել. Իտալիայի բնակիչները նրան վամպիր են համարել, գրում է New York Post-ը։
Սարսափելի պատմությունը սկսվել է վենետիկյան Լազարետտո Նուովո կղզում զանգվածային գերեզմանի հայտնաբերումից, որը 1500-ականների վերջին և 1600-ական թվականներին օգտագործվել է որպես բուբոնիկ ժանտախտի կարանտինային տարածք:
2006 թվականին հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է մի քանի մարմին, որոնք թաղված են եղել շատ դարեր առաջ:
«Երբ նրանք իբր ենթադրաբար նույնականացրեցին վամպիրին՝ ժանտախտի մեղավորներից մեկին, ըստ այն ժամանակվա տարածված առասպելի, նրանք, որպես պաշտպանիչ տարր, քար [աղյուս] տեղադրեցին բերանում, որը նրան կզրկեր ուտելու և ուրիշ մարդկանց վարակելու հնարավորությունից»,- տարօրինակ հայտնագործության մասին South West News Service-ին է պատմել դատաբժշկական հետազոտող Սիսերո Մորաեսը:
Վերականգնողական տեխնոլոգիայի միջոցով Մորաեսը պարզել է, թե, արդյո՞ք, հնարավոր էր նրա բերանն աղյուս դնել, երբ նա դեռ ողջ էր՝ «առանց ատամները կամ նույնիսկ փափուկ հյուսվածքները վնասելու»։
Կա նաև ենթադրություն, որ գերեզմանափորը աղյուսը դրել է արդեն դիակի բերանի մեջ, որպեսզի մահից հետո նա չկարողանա «կծել ու վարակել» ուրիշներին:
Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ գանգը պատկանել է ցածր դասի եվրոպացի կնոջ, որը մահացել է 61 տարեկանում։
Նոր հետազոտության համար գիտնականները վերստեղծեցին գանգը և պոլիստիրոլի փրփուրից «աղյուս» պատրաստեցին՝ փորձելով պարզել, թե ե՞րբ կարող էր խոչընդոտն առաջանալ՝ մահից առա՞ջ, թե՞ հետո:
Հետազոտությունը պարզել է, որ աղյուսը, ըստ երևույթին, դրվել է կնոջ բերանում, երբ նա դեռ ողջ է եղել:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս