Գանձ որոնողը գտել է Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենամեծ ոսկու բնակտորը՝ 38 հազար դոլար արժողությամբ
Անգլիացի գանձ որոնողը անսարք մետաղափնտրիչով գտել է, հավանաբար, երկրում երբևէ հայտնաբերված ամենամեծ ոսկու բնակտորը, որի արժեքը կազմում է 30 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 38 հազար դոլար), գրում է Business Insider-ը։
Ռիչարդ Բրոքը Անգլիայի Շրոպշիրի բլուրներում հայտնաբերել է 64,8 գրամանոց ոսկու բնակտոր՝ չնայած, որ որոնումներին ուշ էր միացել և անսարք գործիք էր օգտագործել։
Սա վերջին տպավորիչ գտածոն է, որը հայտնաբերվել է վերջին տարիներին մետաղ որոնողների աճող համայնքի կողմից:
Բրոքը, որը տնից երեքուկես ժամ ճանապարհ էր կտրել անցած տարվա մայիսին կազմակերպված արշավախմբին միանալու համար, ստիպված էր օգտագործել հին անսարք գործիքը, քանի որ իր հայտնաբերման հավաքածուն լավ չէր աշխատում:
Սակայն սարքը գործի դնելուց ընդամենը մի քանի րոպե անց նա հայտնաբերեց ոսկու մեծ բնակտոր, որը ստացավ «Hiro's Nugget» (Հիրոյի բնակտոր) մականունը:
Բրոքը կարծում է, որ սա անգլիական հողում հայտնաբերված ամենամեծ գտածոն է, քանի որ նախորդ ամենամեծ գտածոն կշռել էր 54 գրամ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս