Միջազգային արձագանքը Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը
Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում ունեցած ահաբեկչության կապակցությամբ մի շարք երկրներ և կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով։
Մասնավորապես, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն ցավակցություն է հայտնել ահաբեկչության կապակցությամբ եւ ամբողջ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտելու այն։
Գերմանիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել և կոչ արել արագ հետաքննելու տեղի ունեցածը։
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ համերգասրահում տեղի ունեցածին արդարացում չկա։
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավյեր Բեթելը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ քաղաքացիների սպանությունը հանցավոր արարք է, որտեղ էլ որ լինի:
«Մտովի Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի ընտանիքների հետ են»,- գրել է նա։
Միացյալ Նահանգների վարչակազմը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է զարհուրելի հարձակում։ «Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Ցանկանում ենք, որ դուք վերահասցեագրեք Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք խոսեն դրա մասին։ Այս կադրերը պարզապես սարսափելի են։
Դրանք դժվար է դիտել, և մեր մտքերը, իհարկե, այս սարսափելի հրաձգության զոհերի հետ են», - լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական կապերի համակարգող Ջոն Քիրբին:
ՄԱԿ-ում վշտացած են Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններից և փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Դրա մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է նողկալի հարձակումը Մոսկվայի Crocus City Hall համերգային համալիրի վրա և անմեղ զոհերի ընտանիքներին խորին ցավակցություն է հայտնել։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը դատապարտում է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհերի և ողբերգության զոհերի ընտանիքներին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Սերգեյ Լավրովին և Թուրքիայի նախագահի անունից ցավակցություն հայտնել Ռուսաստանի ժողովրդին Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և անվերապահորեն դատապարտել արյունալի ահաբեկչությունը։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Եվրամիությունը ցնցված է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին հաղորդումներից։
«ԵՄ-ն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ցանկացած հարձակում։ Մեր մտքերը Ռուսաստանի բոլոր տուժած քաղաքացիների հետ են»,- գրել է նա։
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն դատապարտել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և ժողովրդին՝ կապված Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներից ստացված կոչերը՝ չայցելել իրենց քաղաքացիներին Մոսկվայի առևտրի կենտրոն, վկայում են այն մասին, որ իրենց հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեին հնարավոր ահաբեկչությունների մասին։
Նշենք, որ ահաբեկչության հետ կապված հայտարարություն է արել նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն։ «Մենք ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին և զոհերին»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մարտի 22-ին լրատվամիջոցները հայտնել են Crocus City Hall-ում կրակոցների մասին: Այստեղ անցկացվելու էր «Պիկնիկ» խմբի համերգը։ Ըստ РИА Новости-ի՝ կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել համերգասրահում։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։

















































Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս