Իտալիայի վարչապետը դատի կտա նրա կեղծ պոռնո տեսանյութերի տարածման համար
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին 100 հազար եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են նրա դեմքով կեղծ պոռնկագրական տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ANSA-ն։
Սարդինիա կղզու Սասարիի դատարանը Մելոնիին կոչ է արել հուլիսի 2-ին ցուցմունք տալ երկու տղամարդկանց դեմ առցանց պոռնո տեսանյութերի համար, որոնցում նրա դեմքը դրված էր դերասանուհիների մարմինների վրա, որպեսզի երևա, թե նա մաս է կազմում նկարահանումներին:
40-ամյա տղամարդը և նրա 73-ամյա հայրը հետախուզման մեջ են։ Տարեց տղամարդը համայնքային աշխատանք է խնդրել՝ իր դեմ հարուցված գործը դադարեցնելու համար, և դատարանն այդ խնդրանքով որոշում կկայացնի հաջորդ շաբաթ։
Վարչապետի փաստաբանի խոսքով, եթե վնասի փոխհատուցում ստանա, գումարը կնվիրաբերի ՆԳՆ հիմնադրամին՝ բռնության զոհ դարձած կանանց համար։
Տեսանյութերը տեղադրվել են ամերիկյան պոռնոկայքում և մի քանի ամիս մնացել են համացանցում։ Նրանք հայտնվել են անգամ մինչ Մելոնիի՝ 2022 թվականին Իտալիայի կառավարության ղեկը ստանձնելը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս