Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար
«Վերջին սերունդ» կլիմայական շարժման երեք ակտիվիստ կիրակի ընդհատել են հայտնի Հռոմի մարաթոնը, նախքան ոստիկանությունը ձերբակալել է նրանց: Ակտիվիստները պաշտոնական հայտարարություն են տարածել իրենց «հերոսական» արարքի մասին։
Ցուցարարները խափանել են մրցավազքը տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին (0800 GMT), նախքան ոստիկանները նրանց դուրս են բերել ճանապարհից և ոստիկանական բաժանմունք տարել, ասվում է «Վերջին սերնդի» հայտարարության մեջ:
Ակտիվիստները նախազգուշացրել են, որ Իտալիայում գարունն ու ամառը լի են լինելու կլիմայական վտանգներով՝ կապված ջերմաստիճանի բարձրացման հետ․ «մահեր աշխատանքի ժամանակ շոգի պատճառով, մահեր բնակության համար ոչ պիտանի քաղաքներում»։
Խումբը պահանջում է պետությունից ստեղծել 20 միլիարդ եվրոյի փոխհատուցման հիմնադրամ «բոլոր այն մարդկանց համար, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության պատճառով»։
Վերջին ամիսներին, այսպես կոչված, ակտիվիստները փչացնում էին արվեստի գործերը՝ դրանք սննդով կեղտոտելով եվրոպական մի շարք երկրների թանգարաններում, որպեսզի, իբր, ուշադրություն հրավիրեն համաշխարհային կլիմայական ճգնաժամի վրա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս