Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը
Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ 17-րդ դարում խորտակված բրիտանական HMS Tyger ռազմանավի մնացորդներն ընկած են Մեքսիկական ծոցի ափին՝ Ֆլորիդայի Դրայ-Տորտուգաս ազգային պարկի ջրի մակերևույթի տակ, հայտնում է NBC News-ը։
Երկար ժամանակ այս տեղանքը համարվում էր ռազմանավի հանգստավայրը, և այժմ՝ նավի պահպանված գերանները նորից ուսումնասիրելուց հետո, հնագետները «ծանրակշիռ փաստերկներ» են ներկայացրել հօգուտ այդ եզրակացության, հինգշաբթի հայտնել է Ազգային պարկերի ծառայությունը:
130 ոտնաչափ երկարությամբ HMS Tyger-ը, որը ենթադրաբար կառուցվել է 1647 թվականին, պարեկել է Ֆլորիդայի ափերի ջրերը և հետապնդել իսպանական նավերին Մեքսիկական ծոցում անգլո-իսպանական հակամարտության ընթացքում, որը հայտնի է որպես Ջենքինսի ականջի պատերազմ, որն իր անվանումը ստացել է մի միջադեպի պատճառով, որի ժամանակ՝ 1731 թ․-ին, իսպանացի նավաստիները կտրել էին նավապետ Ռոբերտ Ջենքինսի ձախ ականջը։
HMS Tiger-ը 1742 թվականի հունվարի 13-ին Ֆլորիդա-Քիսի արևմտյան ծայրամասում բախվել էր մարջանախութին:
Ըստ հնագետների նկարագրության, անձնակազմը թնդանոթներն ու խարիսխները ծով է նետել և բեռը նավախելից ապահով տեղ տեղափոխելով՝ նավի խորտակումը կանխելու անհաջող փորձ արել։ Ազգային պարկերի ծառայությունը հայտնել է, որ այն բանից հետո, երբ HMS Tyger-ը տատանվել է վատ եղանակի և այլ պատահարների պատճառով, այն շարունակել է ճոճվել, սուզվել և ջրով լցվել:
Նավապետը հրամայել է նավի վրա գտնվող մոտ 280 տղամարդկանց իր հետ լքել նավը: Այս նավը երեքից առաջինն էր, որոնք նավարկում էին բրիտանական թագի համար Ֆլորիդայի ափերի մոտ, և որոնք կորել են պատերազմի ժամանակ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս