Հնդկաստանը Հայաստանը համարում է կարեւոր կամուրջ ավելի խոշոր շուկաներ դուրս գալու համար. ICC NCA
Հնդկաստանը Հայաստանը համարում է կարեւոր կամուրջ այլ, ավելի խոշոր շուկաներ դուրս գալու համար, այդ թվում ԵԱՏՄ շուկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է Հայաստանի Միջազգային առեւտրային պալատի ազգային կոմիտեի (ICC NCA) գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը։
Այս համատեքստում նա կոչ է արել մտածել Հայաստանից այլ երկրներ հնդկական ապրանքների վերարտահանման ոլորտի զարգացման մասին։
Նրա խոսքով՝ հարաբերությունների եւ բիզնես-կապերի զարգացման տեսակետից կարեւոր քայլ կլիներ ուղիղ չվերթների բացումը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ՝ հաշվի առնելով նաեւ, որ մեր երկու հարեւանները նման չվերթներ արդեն իրականացնում են։
«Միջոցառման նպատակն այն է, որ ամրապնդվեն կապերը, հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտներում։ Հնդկաստանը մեծ հնարավորություններ է բացում անկանխիկ հաշիվների ոլորտում, քանի որ համաշխարհային անկանխիկ հաշիվների 45 տոկոսը իրականացվում է Հնդկաստանում։ Կարեւոր նշանակություն ունեն հաստատված ակադեմիական կապերը։ Պետք է այս ամենը կապիտալացնել եւ առաջ տանել, աջակցել խոշոր հնդկական ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- նշել է Սեմերջյանը։
Նա տեղեկացրել է, որ տարեվերջին կարող է կազմակերպվել ավելի խոշոր հայ-հնդկական բիզնես-համաժողով։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս