Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող ավիաընկերությունը հայ գործարարի աջակցությամբ է վաճառվել
Թուրքիայում ահաբեկիչ հռչակված Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող Bora Jet ավիաընկերության վաճառքի հետ կապված թուրքական դատախազությունը նոր հաղորդագրության հիման վրա հետաքննություն է սկսել։
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի առեւտրի պալատի նախկին նախագահի փեսան՝ Բերեքեթ Օները դիմել է դատախազություն եւ պատմել, որ ինքը Bora Jet–ի նոր սեփականատեր Բառան Քորքմազի հետ ծանոթացա՝ միասին բիզնես անելու նպատակով։ «Լեւոն Թեմերջյան անունով մի ամերիկահայի հետ փորձեցինք գործ բռնել եւ մի քանի անգամ ԱՄՆ գնացինք։ Հերթական այցի ժամանակ Բառան Քորքմազն ինձ ասաց, որ ես մնամ իսկ ինքը Լեւոնի հետ պիտի գնա Գյուլենի հետ հանդիպելու։ Այդ հանդիպումը 2016–ի հեղաշրջման փորձից հետո էր։ Հետո ես իմացա, որ Գյուլենի տանը խոսակցություն է եղել Bora Jet–ը գնելու մասին, սակայն երբ Քորքմազն ասել է, որ իրենք այդքան գումար չունեն, Գյուլենի մարդիկ ասել են, որ Լեւոն եղբայրը այդ գումարը կտա մեզ»,–պատմել է Բերեքեթ Օները։
Նա նաեւ պնդել է, թե ինքը դեմ է եղել նման գործարքին, եւ Թուրքիա վերադառնալուն պես հետ է պահանջել գործում ներդրած գումարն ու դուրս եկել գործից, որից հետո դիմել է դատախազություն։ Բերեքեթ Օները պնդել է, թե իրականում Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող Bora Jet–ը ոչ թե վաճառվել է մի անձից մյուսին, այլ Գյուլենի մի գրպանից այդ գումարը դուրս է եկել ու մտել մյուս գրպանը։ «Այդ ընկերությունը Գյուլենի մարդիկ վաճառել են Գյուլենի այլ մարդկանց»,–ասել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները