Տեղական իշխանիկները որոշ տեղերում «խաղեր են տվել». ՀՀԿ-ում հաշիվ են պահանջում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքներով ամենաշատը հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ական մարզպետները կուսակցության ներսում լուրջ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Կան տեղեր, որտեղ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր կոնկրետ թեկնածուի, բայց պարտվել է, քանի որ տեղական իշխանիկները «խաղեր են տվել»:
Օրինակ՝ Լոռու մարզում Ախթալա խոշորացված համայնքում պարտվել է ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը՝ Վազգեն Խաչիկյանի եղբայրը, հաղթել է անկուսակցական Արկադի Թամազյանը: Եվ հիմա մարզպետ Արթուր Նալբանդյանը պետք է բացատրի՝ ինչու, ինչպես: Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում մարզպետ Հարություն Սարգսյանն ու մարզի տիրակալ հռչակած Աշոտ Արսենյանը՝ Ջերմուկի Աշոտը, չկարողացան ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող Տիգրան Խուդոյանին անցկացնել: Հաղթեց մեկ այլ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:
Գեղարքունիքի մարզում եւս 2 համայնքում ՀՀԿ-ն «շեղվել է»: Ճամբարակ համայնքում ՀՀԿ-ական Յուրա Ավալյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին՝ Վազգեն Ադամյանին, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտպանում էր Ավալյանին, իսկ Գեղամասար համայնքում ՀՀԿ-ական Զոյա Գեւորգյանը պարտվել է ՀՀԿ-ական Հակոբ Ավետյանին, թեեւ կուսակցությունը պաշտպանում էր կին թեկնածուին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում