Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամար Այն մասին, թե ինչպես ընդդիմությունն օգնեց Փաշինյանին ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել է ստեղծել աշխարհի ամենաառաջադեմ բուֆերային գոտին․ FT ԱԹՍ–ի հարձակման վտանգ կա, Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է. մանրամասներ Դատախազությունը դատարան կմտնի ընդդեմ ՇՄՆ-ի և Կադաստրի կոմիտեի՝ «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանից վերցնելու համար (տեսանյութ) Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում Ուժգին երկրաշարժ Թուրքիայում Բաքուն դիտարկում է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային ճյուղի վերականգնումը՝ ի պատասխան Թբիլիսիի սակագնային դեմարշի․ Minval 18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած Սպասում ենք Կաթողիկոսի դիրքորոշմանը, որից հետո Վրթանես Սրբազանի մասին մեր կարծիքը կասենք. Բաղունց «Ինտերի» երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղում

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՔաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամարՆոր կարգավորումներ՝ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացումԴեսպանն ասել է՝ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու. ՓաշինյանՀայտնի է՝ երբ կավարտվի Գյումրի - Երևան ճանապարհի շինարարությունըԱյն մասին, թե ինչպես ընդդիմությունն օգնեց ՓաշինյանինՀամլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարՀՀ–ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային աջակցությունը կավելանաAxios. Ուկրաինան ներկայացրել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի նախագծի պատասխանըԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել է ստեղծել աշխարհի ամենաառաջադեմ բուֆերային գոտին․ FTԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի մասնակցությամբ G7-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը. PoliticoԱԹՍ–ի հարձակման վտանգ կա, Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է. մանրամասներՄենք հենց նոր Վենեսուելայի ափերի մոտ լցանավ ենք առգրավել՝ երբևէ առգրավված լցանավերից ամենամեծը. ԹրամփԶելենսկին սպասում է նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռադայի առաջարկներինԵրևանում խցանումների խնդիրը լուծելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբԿալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմը հրապարակել է Թրամփի և Հեգսեթի ձեռնաշղթաներով տեսանյութը 4851 ուսուցիչ աշխատավարձի բարձրացում կունենաԴատարանը մերժել է Կճոյանի գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցըԴատախազությունը դատարան կմտնի ընդդեմ ՇՄՆ-ի և Կադաստրի կոմիտեի՝ «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանից վերցնելու համար (տեսանյութ)Ինչ է անում դատախազությունը Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչըԹե ինչպես են ԿԳՄՍ–ում կեղծում իրավունք վերապահող փաստաթուղթը. «Սյունյաց երկիր»Հունգարացի փորձագետի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը և «Թրամփի ուղի»-ն կարող են մեծ օգուտներ բերել տարածաշրջանինՓաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանումՀայաստանում կանցկացվի գինու միջազգային համտես-մրցույթ6 ամսով կարգելվի ՀՀ–ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումըԽուլիգանության, ինչպես նաև քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՈւժգին երկրաշարժ ԹուրքիայումՃՏՊ Տանձավեր գյուղի սկզբնամասումԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJՄոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտՍահմանագոտու տարբեր հատվածներում հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ)«Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ինԲայդենի խելահեղ քաղաքականությունը ամերիկյան ընտանիքներին զրկել է իրենց երկրում արժանապատիվ կյանք վարելու հնարավորությունից․ ՎենսԿորուստ՝ Վանո Սիրադեղյանի ընտանիքումԲաքուն դիտարկում է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային ճյուղի վերականգնումը՝ ի պատասխան Թբիլիսիի սակագնային դեմարշի․ MinvalՄհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոնՓոխարտգործնախարարը քննարկել է «ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան»Եկեղեցին հաւատքի վրայ հիմնուած ժողովուրդ է եւ ո՛չ թէ սոսկ շէնք կամ վարչական կեդրոն է. Արամ ԱՀրդեհ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժածԹրամփ. Զելենսկին պետք է «իրատես» լինի, Ուկրաինայում «զանգվածային կոռուպցիա» կա, ընտրությունների ժամանակն էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան. ՓաշինյանՄեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվելՄենք Ուկրաինայի հարցը քննարկել ենք բավականին կոշտ ձևով. Թրամփը՝ Մակրոնի, Մերցի և Սթարմերի հետ հեռախոսազրույցի մասին18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորածԻվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՍահակաշվիլիՍպիտակ տունը կայք է գործարկել, որը 1 միլիոն դոլարով ԱՄՆ քաղաքացիություն է վաճառումԻնչի համար է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել Չարենցավանի համայնքապետին
Աշխարհ

Վլադիմիր Պուտինի՝ Թակեր Կարլսոնին տված հարցազրույցի հիմնական դրվագները

Պուտինը զրույցի առաջին կես ժամը նվիրել է «կարճ պատմական տեղեկանքին»։ Մոտ տասը րոպե վարյագների կոչման և հետագա իրադարձությունների մասին լսելուց հետո, Թակեր Կարլսոնը խոստովանել է, որ կորցրել է թելը և չի հասկանում, թե որ դարի մասին է խոսքը (խոսքը 13-րդ դարի մասին էր): Իր հերթին Պուտինը Կառլսոնին ցույց է տվել Բոգդան Խմելնիցկու նամակների պատճեններով թղթապանակը։ Եզրակացությունը, որին եկել է ՌԴ նախագահը, նույնն է, ինչ պատերազմից առաջ՝ Ուկրաինան արհեստական ​​սուբյեկտ է, որը ստեղծվել է ԽՍՀՄ ղեկավարության կողմից։

Դրանից հետո Պուտինը պատմական էքսկուրս է արել Ջորջ Բուշի նախագահության տարիների (երբ Ռուսաստանն իբր Վաշինգտոնին առաջարկել է ստեղծել ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ), Հարավսլավիայի հակամարտության և երկրորդ Մայդանի պատմության մասին («մենք ամերիկացիների հետ պայմանավորվեցինք, որ մենք կզսպենք Յանուկովիչին, իսկ նրանք՝ ընդդիմությանը, մենք մեր խոսքի տերն ենք, բայց նրանք՝ ոչ») և այլն։

Հարցին, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմն Ուկրաինայում, Պուտինը պատասխանել է, որ հենց որ ԱՄՆ-ն դադարեցնի զինել Ուկրաինային, պատերազմը կավարտվի։ Հյուսիսային հոսքերը, ըստ Պուտինի, պայթեցրել է ԱՄՆ ԿՀՎ-ն։ Պուտինը մի քանի րոպե հատկացրել է նկարագրելու այն խնդիրները, որոնց մեջ խրված է Ամերիկան։

Ուկրաինայի «դենացիֆիկացիայի» մասին

Ուկրաինայում մենք դեռ չենք հասել մեր նպատակներին, քանի որ նպատակներից մեկն էլ դենացիֆիկացիան է։ Խոսքը վերաբերում է բոլոր նեոնացիստական շարժումների արգելմանը։ Մենք պետք է ձերբազատվենք այն մարդկանցից, որոնք այս տեսությունն ու պրակտիկան փորձում են պահպանել. ահա թե ինչ է դենացիֆիկացիան: Գիտեք, որքան էլ ձեզ տարօրինակ թվա, Ստամբուլում բանակցությունների ընթացքում մենք, այնուամենայնիվ, պայմանավորվեցինք, որ Ուկրաինայում նեոնացիզմ չի մշակվի, այդ թվում՝ կարգելվի օրենսդրական մակարդակով։ Դա, պարզվում է, կարելի է անել բանակցային գործընթացի ընթացքում։ Եվ այստեղ Ուկրաինայի, ինչպես ժամանակակից քաղաքակիրթ պետության համար նվաստացուցիչ ոչինչ չկա։ Արդյո՞ք որևէ պետության թույլատրվում է խթանել նացիստական ​​քարոզչությունը: Իհարկե ոչ: Սա է ամբողջ հարցը:

Ես մի անգամ խոսել եմ Զելենսկու հետ այս մասին։ Ես ասացի. «Վոլոդյա, ի՞նչ ես անում։ Ինչո՞ւ եք այսօր Ուկրաինայում աջակցում նեոնացիստներին, երբ ձեր հայրը պայքարում էր ֆաշիզմի դեմ: Նա առաջնագծի զինվոր էր»: Չեմ ասի, թե ինչ է նա պատասխանել, սա առանձին թեմա է, և կարծում եմ՝ կոռեկտ չէ խոսել այդ մասին։

Էվան Գերշկովիչի ազատ արձակման մասին

Մենք այնքան բարի կամքի դրսեւորումներ ենք արել, որ կարծում եմ՝ սպառել ենք մեր բոլոր սահմանները։ Մեր բարի կամքի ժեստերին ոչ ոք նման ժեստերով չի արձագանքել: Բայց մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք ասել, որ չենք բացառում, որ դա կարող ենք անել մեր գործընկերների կողմից համարժեք քայլերի դեպքում։ Երբ ես խոսում եմ գործընկերների մասին, ես առաջին հերթին նկատի ունեմ հետախուզական ծառայությունները: Չեմ բացառում, որ Ձեր նշած մարդը՝ պարոն Գերշկովիչը, կարող է հայտնվել հայրենիքում։ Բայց, ի վերջո, իմաստ չունի նրան Ռուսաստանում պահել բանտում։ Մենք ցանկանում ենք, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները մտածեն, թե ինչպես կարող են օգնել հասնել այն նպատակներին, որոնք հետապնդում են մեր հետախուզական ծառայությունները:

Նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

ՆԱՏՕ-ի երկրները խոսում են գլոբալ պատերազմի և միջուկային հակամարտության մասին և փորձում են վախեցնել իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով։ Սա ակնհայտ փաստ է։ Եվ մտածող մարդիկ՝ ոչ թե սովորական մարդիկ, այլ մտածող մարդիկ, վերլուծաբանները, իրական քաղաքականությամբ զբաղվողները, պարզապես խելացի մարդիկ, հիանալի հասկանում են, որ սա կեղծ է։ Ռուսական սպառնալիքը ուռճացվում է: Ռուսաստանն իր զորքերը Լեհաստան կուղարկի միայն մեկ դեպքում՝ եթե Ռուսաստանի վրա հարձակում լինի Լեհաստանից։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում՝ ոչ մի տեղ։ Մեր ինչի՞ն է դա պետք: Մենք ուղղակի շահեր չունենք։ Պարզապես սպառնալիքներ:

Պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության մասին

Իսկապե՞ս ամերիկացիներն ավելի լավ բան չունեն անելու: Դուք խնդիրներ ունեք սահմանին, միգրացիայի հետ կապված խնդիրներ, պետական ​​պարտքի հետ կապված խնդիրներ. ավելի քան 33 տրիլիոն դոլար։ Դուք անելիք չունեք։ Դրա համար դուք պետք է կռվեք Ուկրաինայում։ Ավելի լավ չի՞ լինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Համաձայնության գալ՝ արդեն հասկանալով այսօր ստեղծվող իրավիճակը, հասկանալով, որ Ռուսաստանը մինչև վերջ պայքարելու է իր շահերի համար, և դա հասկանալով, փաստորեն, վերադառնալ ողջախոհությանը, սկսել հարգանքով վերաբերվել մեր երկրին, նրա շահերին եւ փնտրել ինչ-որ լուծումներ:

«Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների մասին

Ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»: Դուք, իհարկե: Դուք անձամբ կարող եք ալիբի ունենալ, բայց ԿՀՎ-ն նման ալիբի չունի: Կա՞ն ապացույցներ։ Գիտե՞ք, չեմ մանրամասնի, բայց նման դեպքերում միշտ ասում են՝ փնտրիր նրան, ով շահագրգռված է։ Բայց այս դեպքում մենք պետք է փնտրենք ոչ միայն շահագրգռվածին, այլ նաև նրան, ով կարող է դա անել: Որովհետև շահագրգիռ շատերը կարող են լինել, բայց ոչ բոլորը կարող են մտնել Բալթիկ ծովի հատակը և իրականացնել այս պայթյունը։

Բորիս Ջոնսոնի մասին

Այն, որ Ուկրաինայի իշխանությունները ենթարկվել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ պարոն Ջոնսոնի պահանջներին կամ հորդորներին, ինձ թվում է անհեթեթ և շատ տխուր։ Որովհետև, ինչպես պարոն Արախամիան ասաց, «մեկուկես տարի առաջ մենք կարող էինք դադարեցնել այս ռազմական գործողությունները, դադարեցնել այս պատերազմը, բայց անգլիացիները համոզեցին մեզ, և մենք հրաժարվեցինք դրանից»: Որտե՞ղ է հիմա պարոն Ջոնսոնը: Իսկ պատերազմը շարունակվում է։

Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

Ուկրաինայի պարոն նախագահը հրամանագիր է հրապարակել, որով արգելում է բանակցությունները մեզ հետ։ Թող նա չեղարկի այս հրամանագիրը, և վերջ։ Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից: Մենք անընդհատ լսում ենք՝ Ռուսաստանը պատրա՞ստ է: Այո, մենք չենք հրաժարվել, նրանք են հրապարակայնորեն հրաժարվել։ Դե, թող չեղարկի իր հրամանագիրը և գնա բանակցությունների։ Մենք երբեք չենք հրաժարվել։

Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների մասին

Այս անվերջ մոբիլիզացիան Ուկրաինայում, հիստերիա, ներքին խնդիրներ, այս ամենը... Վաղ թե ուշ մենք ամեն դեպքում համաձայնության կգանք։ Եվ գիտե՞ք ինչ. Այսօրվա իրավիճակում կարող է նույնիսկ տարօրինակ հնչել, բայց ժողովուրդների հարաբերությունները, այնուամենայնիվ, կվերականգնվեն։ Երկար ժամանակ կպահանջվի, բայց կվերականգնվեն։ Այն, ինչ տեղի է ունենում, որոշ չափով քաղաքացիական պատերազմի տարր է։ Իսկ Արեւմուտքում բոլորը կարծում են, որ ռազմական գործողությունները ընդմիշտ բաժանել են ռուս ժողովրդի մի մասին մյուսից։ Ոչ: Վերամիավորումը տեղի կունենա: Այն ոչ մի տեղ չի գնացել: