Հունվարի 23-ի առավոտյան մագնիսական նոր փոթորիկ կծածկի Երկիրը. կարո՞ղ է դա ազդել մարդկանց ինքնազգացողության վրա
Հունվարի 23-ին Երկիրը մագնիսական նոր փոթորիկ կծածկի։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի գնահատականների համաձայն` փոթորկի գագաթնակետը սպասվում է Երևանի ժամանակով մոտ ժամը 7:00-ին, ինչից հետո գեոմագնիսական խանգարումները կպահպանվեն մի քանի ժամ։
Սպասվող մագնիսական փոթորիկը կլինի G1 մակարդակի, այսինքն՝ թույլ։ Առավելագույն մակարդակը նշանակված է որպես G5․ նման փոթորիկներ այնքան էլ հաճախ չեն լինում:
Մագնիսական փոթորիկներ, տեխնոլոգիա և առողջություն
Մագնիսական փոթորիկները, ինչպես հայտնի է, կարող են ազդել սարքավորումների աշխատանքի վրա և առաջացնել հաղորդակցության որոշ ընդհատումներ։ Բայց կարո՞ղ են դրանք ազդել մարդկանց առողջության վրա:
Ինչպես պարզվում է, այս հարցին հստակ պատասխան չկա։ Ոմանք պնդում են, որ եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են զգալ գլխացավեր, ճնշման փոփոխություններ կամ սրտի արագ բաբախյուն մագնիսական փոթորիկների, նույնիսկ թույլ փոթորիկների ժամանակ:
Թերապևտ, գաստրոէնտերոլոգ, բ.գ.թ. Կոնստանտին Սպախովը եղանակից կախված մարդկանց խորհուրդ է տալիս մագնիսական փոթորկի ժամանակ փորձել բավականաչափ քնել, զբաղվել աուտոգեն մարզումներով, մեդիտացիայով, կատարել թեթև հանգստացնող վարժություններ և քայլել բնության գրկում։
Մյուս կողմից, կլիմայագետ Նինա Զայցևան պնդում է, որ գիտությունը չունի տվյալներ մարդու օրգանիզմի վրա մագնիսական փոթորիկների ազդեցության մասին։
ԻԶՄԻՐԱՆ Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի աշխատակից Մարիա Աբունինան նույնպես կարծում է, որ ոչ մի ապացույց չկա, որ մագնիսական փոթորիկներն իրականում ազդում են ինքնազգացողության վրա։ Ըստ նրա՝ միջին վիճակագրական մարդու կյանքի ընթացքում տեղի է ունենում մոտ 4000 մագնիսական փոթորիկ, և դա միանգամայն բնական երևույթ է։


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը