Թրամփը աշխարհը փրկել է միջուկային պատերազմից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մոլորակը փրկել է «միջուկային հոլոքոստից, պարծեցել է իր ֆինանսներով եւ ասել, որ նախագահ է դարձել «շնորհիվ բրենդի, վերջերս հրապարակված տեսանյութի Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայցի հետ կապված», տեղեկացրել է NBC News-ը։
«Ես շատ զբաղված էի... Կարծում էի, որ աշխարհում ամենակարեւոր գործը միլիոնավոր կյանքեր փրկելն է։ Եթե ես չլուծեի Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցը, դուք միջուկային հոլոքոստ կունենայիք։ Եվ ես կարծում եմ, որ դուք հիմա էլ կունենաք միջուկային հոլոքոստ, եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ»,- ասել է Թրամփը 2023թ. ապրիլի 13-ին տված ցուցմունքների ժամանակ։
Ջեյմսը Թրամփին եւ Trump Organization-ին մեղադրել է իր ակտիվներն ուռճացնելու մեջ՝ բանկային վարկեր ստանալու նպատակով, որոնք ստանալու իրավունքը հակառակ դեպքում չէր ունենա։
«Մենք չենք ներառել բրենդի արժեքի միլիարդավոր դոլարները,- ասել է Թրամփը,- եթե ես ուզենայի ձեզ լավ հաշվետվություն ներկայացնել, ես կավելացնեի 10 մլրդ կամ նման մի բան բրենդի համար։ Ես նկատի ունեմ, որ ես նախագահ եմ դարձել բրենդի պատճառով։ Ես դարձել եմ նախագահ։ Ես կարծում եմ, որ սա ամենահանրահայտ բրենդն է աշխարհում»։
Թրամփը նաեւ ասել է, որ ֆինանսական հաշվետվություններն ըստ էության ոչինչ չարժեն, որովհետեւ բանկերը արդեն իրեն գիտեին, նույն փաստարկը նա ներկայացրել է այն ժամանակ, երբ ցուցմունքներ էր տալիս դատարանում նոյեմբերին։ Եզրափակիչ փաստարկները հնչել են հունվարի 11-ին, եւ սպասվում է, որ դատավոր Արթուր Էնգորոնը իր վճիռը կկայացնի առաջիկա շաբաթներին։ Ջեյմսը փորձում է հասնել որոշման՝ 370 մլն դոլարի վերաբերյալչափով, ինչը, նրա գրասենյակի կարծիքով, Թրամփի անօրինական վաստակածի գումարն է այդ սխեմայի արդյունքում։


















































Թրամփը կրկին հիշել է 10 ամսում իր դադարեցրած 8 պատերազմների մասին, ներառյալ նաև Հայաստանը և Ադրբեջանը
Ես պետք է Նոբելյան մրցանակ ստանամ յուրաքանչյուր ավարտված պшտերազմի համար․ Թրամփ
Թրամփը լրագրողներին ներկայացել է դաստակին վիրակապով
Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները դեկտեմբերի 1-ին կմեկնեն Ռուսաստան. WSJ
Թրամփը Սի Ծինփինի հետ քննարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հարցեր
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը