Իսրայելի պարտության մասին կանխատեսումներն իրականանում են. Այաթոլլահ Խամենեի
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումից մոտ 100 օր անց, նրա պարտության մասին կանխատեսումներն իրականանում են, «քանի որ Պաղեստինի դիմադրությունը կհաղթի», – ասել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim-ը:
Նա Գազայում եռամսյա հակամարտությունը համարեց «անմոռանալի միջադեպ, որը հավերժ կմնա պատմության մեջ»:
«Նույնիսկ այս ռեժիմի կործանումից և երկրի երեսից ջնջվելուց հետո այդ հանցագործությունները չեն մոռացվի և կմնան պատմության մեջ։ Նրանք մի քանի շաբաթվա ընթացքում սպանեցին հազարավոր երեխաների։ Սակայն Պաղեստինի ժողովրդի համբերությունն ու դիմադրությունը ստիպեցին նրան նահանջել»,- ասել է այաթոլլ Խամենեին։
Նա ընդգծել է, որ Իսրայելին դեռ չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։
«Նրանք ասացին, որ կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ը և դիմադրությունը և կտեղափոխեն Գազայի բնակիչներին: Բայց նրանք ձախողվեցին, և այսօր դիմադրությունը մնում է ամուր, եռանդուն և լիովին պատրաստված, իսկ Սիոնիստական ռեժիմը հյուծված է, նվաստացած և ափսոսանքով լի: Սիոնիստական ռեժիմի իրական էությունը բացահայտվել է»,- ասել է Այաթոլլահ Խամենեին:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս