Տոկիոյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է մեկ այլ օդանավին, ինչից հետո երկուսն էլ բռնկվել են
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության հրամանատարության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է իր DHC-8 ռազմատրանսպորտային ինքնաթիռին, որը պատրաստվում էր մեկնել նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերից տուժած շրջաններ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Երկրորդ օդանավը ևս հրդեհվել է։
Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Բացի այդ, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը։ Տեսագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։
Ավիաընկերության տվյալներով՝ Սապորո քաղաքից Տոկիո ժամանած ուղևորատար ինքնաթիռում եղել է 379 ուղևոր և անձնակազմի անդամները, որոնք բոլորը բարեհաջող տարհանվել են։ NHK-ի հաղորդմամվ՝ ռազմական ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ, որոնցից միայն մեկին է հաջողվել ինքնուրույն տարհանվել։ Մյուս հինգի ճակատագիրն առայժմ անհայտ է։
Միջադեպից հետո օդանավակայանի բոլոր թռիչքուղիները փակվել են։


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը